Գլխավոր էջ Նորություններ Կրծքի կաթը ապահովում է երեխային մի շարք օգտակար նյութերով

Կրծքի կաթը ապահովում է երեխային մի շարք օգտակար նյութերով

1045
0

Այսօր, 21-րդ դարում, տարբեր ոլորտներում բնական հումքը, միջոցները մղվել են երկրորդ պլան եւ զարգացումների հետ համընթաց արհեստականն ու փոխարինիչները գերակշռում են դաշտումՙ հանգեցնելով բացասական հետեւանքների:

Նմանատիպ կարևոր խնդիրներից է մայրական կաթով սնուցումը, քանզի շատ ու շատ մայրեր նախընտրում են իրենց փոքրիկներին արհեստական կաթով կերակրում` հաշվի չառնելով, որ այն կարող է լուրջ խնդիրների, տարատեսակ շեղումների պատճառ հանդիսանալՙ թերահասությունից մինչև սակավարյունություն: Կրծքի կաթն իր բաղադրությամբ ապահովում է ոչ միայն նորածինների սննդային պահանջները, այլ նաև ունի իմուն պաշտպանիչ նշանակություն, ինչը արհեստական խառնուրդներում բնականաբար բացակայում է։

Կրծքի կաթի կազմի մեջ մտնող բաղադրիչնեչն են՝

  • Ճարպերը, որոնք հեշտ են յուրացվում երեխայի կողմից
  • Սպիտակուցները, որոնք  համարվում են երեխայի աճի կարևոր կոմպոնենտ
  • Շաքարներ(լակտոզա- նույն ինքը կաթնաշաքար), որը անհրաժեշտ է երեխայի կենտրոնական նյարդային համակարգի զարգացման համար
  • Երկաթ. մինչև 50-70% երկաթ է պարունակում մայրական կաթը
  • Պաշտպանիչ նյութեր. Մայրական կաթը ունի կոմպոնենտներ՝ ֆագոցիտներ ,իմունոգլոբուլիններ, որոնք ունեն հակամիկրոբային հատկություն, բարձրացնում են երեխայի իմունիտետը և պաշտպանում ինֆեկցիաներից

Մանկաբույժ Լիլիթ Երվանդովնայի խոսքով արհեստական կաթի բաղադրության մեջ մասնագետները փորձում են վերարտադրել մայրական կաթի սննդային բաղադրամասերի տարրեր, սակայն, այնուամենայնիվ, եթե կաթը արհեստական է, ապա լիովին չի ապահովի երեխային այն սննդարար նյութերով, որոնք կան մայրական կաթում:

Կաթով սնուցման միջոցով է ամրապնդվում մոր և մանկան կապը, որը ուղեկցվում է ամբողջ կյանքի ընթացքում: Հոգեբան Տաթև Նահապետյանը նշում է, որ մայր-երեխա էմոցիոնալ կապը շարունակվում է կրծքով կերակրման ընթացքում, որն առավել ամուր և հոգևոր կապվածություն է ստեղծում ծնողի և երեխայի միջև:

— Երեխան իրեն զգում է պաշտպանված, սիրված, հետագայում այդ ամենը նպաստում է ինքնավաբ, ադեկվատ ինքնագնահատականով և կոմունիակտիվ հմտություններով անձի ձևավորմանը: Ենթագիտակցական մակարդակում մայրն իրեն զգում է առավել գնահատված և արժևորված, չէ որ հենց նա է կրում երեխային սնելու պատասխանատվությունը,- ասում է հոգեբանը:

Ավելին, մասնագետները բազմիցս կրկնում են, որ կրծքով կերակրումը Հայաստանում տարեկան 60 երեխայի կյանք կփրկի, իսկ աշխարհումՙ 2 միլիոնով ավելի քիչ երեխա կմահանա:

Հայաստանում գործում է կրծքով սնուցումը խրախուսող օրենքՙ «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և արհեստական կաթնախառնուրդների շրջանառության մասին», որն ամրագրում է կրծքով սնուցման խրախուսման դրույթները: Մասնավորապես, բուժաշխատողը չպետք է համագործակցի կաթնախառնուրդ արտադրողի հետ, քանի որ դրա դիմաց կան արդեն պատժամիջոցներ եւ բժիշկը արդեն ավելի լուրջ կմոտենա այդ հարցին, եթեՙ ոչ` ապա վարչական տույժի կենթարկվի:

ՀՀ օրենսգրքում առկա «Գովազդի մասին» օրենքը պետք է պաշտպանի մայրերին եւ երեխաներին արհեստական կերերից, քանի որ նշված օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետով ամրագրված է.

«Արգելվում է մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված եւ մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ եւ հեղուկ, ինչպես նաեւ կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը: Կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ եւ նկարներ տեղադրելը»:

Լինում են դեպքեր, սակայն, որ մոր մոտ նկատվում է կրծքի կաթի սակավություն, կամ լիովին բացակայություն: Այդ դեպքում կերակրող մայրը պետք է հետևի իր սննդակարգին և համապատասխամ մասնագետի խորհուրդներով փորձի ավելավնել կաթի քանակը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ