Գլխավոր էջ Նորություններ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

384
0

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 8 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, 7-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, իսկ 1-ի մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 312 մարդու մոտ, որից 270- ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 40 մեկուսացված է 65 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 329 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է

11 990 փորձանմուշի հետազոտություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ