Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Հանե՜ք դիմակներդ, ժողովուրդ, ծաղրում են ձեզ». Գևորգ Պետրոսյան

«Հանե՜ք դիմակներդ, ժողովուրդ, ծաղրում են ձեզ». Գևորգ Պետրոսյան

982
0

Էսօր Նիկոլ Փաշինյանը վախեցած ա, քանզի գիտակցում ա, որ 2000 մարդ չի կարող փողոց հանել: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Հանե՜ք դիմակներդ, ժողովուրդ…

Սիրելի՜ ժողովուրդ, հանեք դիմակները, խնդրում եմ…

Ծաղրում են ձեզ…

Հասկանում ե՞ք, 6 ամսից ավել ձեզ զրկել են հացից ու հիմա անամոթաբար 100 հազարավոր դրամների տուգանքներ են կիրառելու:

Ուրիշ էլ ի՞նչ է պետք այս իշխանությանը դռան կողմը ցույց տալու համար:

Էսօր Նիկոլ Փաշինյանը վախեցած ա, քանզի գիտակցում ա, որ 2000 մարդ չի կարող փողոց հանել:

Ուրեմն էնքան նեղն ա ընկել, որ հրահանգել ա ամեն ինչի գնով ձերբակալել ընդդիմախոսներին:

Դե պարզ ա, ես էլ եմ ցանկի մեջ:

Նիկո՜լ, հասկացի՜ր, այլևս ոչ ոք քեզնից չի վախենում:

Դու վախեցիր, որ մի օր հանկարծ կարող ա մի հրաշքով միասին հայտնվենք նույն պատժախցում…

Պատկերացնում ե՞ս քո վիճակը…

Էս ի՞նչ արեցիր էս ժողովրդի գլխին, ա՜յ անխիղճ…»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ