Գլխավոր էջ Medmedia TV «Խոսում է բժիշկը». Ղալադ Ալեքսանյանը՝ բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման մասին

«Խոսում է բժիշկը». Ղալադ Ալեքսանյանը՝ բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման մասին

3246
0

Բերանի խոռոչի լորձաթաղանթը սերտորեն կապված է տարբեր օրգան-համակարգերի հետ, և պատահական չէ, որ բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների հիմնական մասը պայմանավորված է համապատասխան համակարգի ֆունկցիայի խանգարմամբ։

Թիվ 12 պոլիկլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Ղալադ Ալեքսանյանը նշում է՝ փորձառու և բանիմաց բժիշկ-ստոմատոլոգը կարողանում է զննության միջոցով «կարդալ» բերանի խոռոչի լորձաթաղանքը և երբեմն հենց բուժզննության ընթացքում հայտնաբերել մեկ այլ հիվանդություն, օրինակ՝ շաքարային դիաբետ կամ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ։

Մասնագետի խոսքով՝ լնդերի հիվանդությունները և, առհասարակ, բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունները չի կարելի անտեսել, և ախտանշաններ նկատելուց հետո անմիջապես պետք է դիմել բժիշկ-ստոմատոլոգի։

Թիվ 12 պոլիկլինիկայի ստոմատոլոգիական կաբինետը հագեցած է գերժամանակակից բժշկական սարքավորումներով և ախտահանման բարձրակարգ պարագաներով, իսկ փորձառու, բանիմաց և հոգատար բժիշկ-ստոմատոլոգ Ղալադ Ալեքսանյանը ջանք չի խնայում, որպեսզի իրեն դիմող բուժառուները բուժման վերջնարդյունքում ունենան առողջ ատամներ և, իհարկե, բերանի խոռոչի առողջ լորձաթաղանթ։

Բժիշկ-ստոմատոլոգ Ղալադ Ալեքսանյանն աշխատում է թիվ 12 պոլիկլինիկայի ստոմատոլոգիական կաբինետում․
հասցե՝ Մարշալ Խուդյակովի փող., 153 շենք (Ավան վարչ. շրջան)

հեռ․՝ +374 94 545 755, +374 96 54 85 55

Ֆեյսբուք՝
https://www.facebook.com/galad.alexanyan.5

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ