Գլխավոր էջ Նորություններ Թոքերի հատկապես վտանգավոր քաղցկեղի նոր բուժում են առաջարկել

Թոքերի հատկապես վտանգավոր քաղցկեղի նոր բուժում են առաջարկել

429
0

Միացյալ Նահանգների Տեխասի համալսարանի գիտնականները 2 դեղամիջոց են հայտնաբերել, որոնք կարող են օգնել կանխել թոքերի չափազանց մանր ոչ բջջային քաղցկեղի (ԹՈՄԲՔ) աճն ու տարածումը: Այս մասին հայտարարվում է EurekAlert! կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ:

Lenta.ru-ի փոխանցմամբ` հետազոտողները մկների մեջ փոխպատվաստված մարդու ԹՈՄԲՔ-ում ուռուցքների ներքին մասի ուսումնասիրման մուլտիսպեկտր օպտոակուստիկ տոմոգրաֆիա են (MSOT) կիրառել: Նրանց նպատակն էր ստուգել փորձնական դեղերի` ցիկլոպամինի տարտատի (CycT) եւ հեմ-կապող պեպտիդ 2-ի (HSP2) ազդեցությունը նորագոյացության մեջ արյան անոթների վրա եւ այն բանի, թե որքանով լավ են դրանք թթվածինը տեղափոխում չարորակ բջիջներ:

Ինչպես պարզվել է, երկու դեղամիջոցներն էլ զգալիորեն ճնշում են ուռուցքի աճը. միեւնույն ժամանակ, դրանց հյուսվածքներն ավելի քիչ թթվածին էին կլանում եւ ավելի քիչ ATP-մոլեկուլներ էին արտադրում, որոնք էներգիա են տրամադրում կենսաքիմիական ռեակցիաների համար: Այս ամենը պայմանավորված էր անոթների աննորմալ քանակի նվազմամբ: Արդյունքում, ուռուցքի միկրոմիջավայրում այնքան թթվածին էր պարունակվում, որքան եւ առողջ հյուսվածքներում:

ԹՈՄԲՔ-ը թոքերի քաղցկեղի ամենատարածված ձեւն է, որը կազմում է ԱՄՆ-ում ամեն տարի ախտորոշված ​​թոքերի քաղցկեղի գրեթե 230.000-ի 85-90 տոկոսը: Թոքերի քաղցկեղի հնգամյա գոյատեւման մակարդակը մնում է ընդամենը 10-20 տոկոս:

Նշենք որ Հայաստանում թոքերի քաղցկեղն առաջին տեղում է տղամարդկանց շրջանում տարածվածության առումով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ