Գլխավոր էջ Նորություններ «Անելու եմ ամեն բան, որ օրենքը տապալվի» Մարինա Խաչատրյան

«Անելու եմ ամեն բան, որ օրենքը տապալվի» Մարինա Խաչատրյան

1559
0

Այսօր, սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկումը բուռն էր։ Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի 2-րդ կետի 5-րդ մասի համաձայն, եթե անձը հոժարակամ չի իրականացնում իմունոկանխարգելումը, այսինքն՝ պատվաստումը, ապա այն կարող է «պարտադրվել» դատական կարգով։ Որքանո՞վ էր այս որոշումը խելամիտ Medmedia.am-ը պարզեց «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչատրյանը։

«ՀՀ ում վերջի 1 տարվա ընթացքում գործում է բռնապետթյուն և Նիկոլը բռնապետ է։ Ես հայտարարում եմ, որ այն մարդիկ ովքեր իրնեց փտած ուղեղով այս նախագծին հավանություն են տվել  և բոլոր նրանք,  ովքեր կոճակի սեղմումով դրան տվել են օրենքի ուժ ու մարդկանց զրկել  են ազատ ընտելու իրանվունքից՝ խաղտելով նրանց սահմանադրական իրավունքը, կատարյալ հիմարներ են։ Այս ապուշությանը որևէ բարոյական և իրավական գնահատական տալ հնարավոր չէ» ։

Հարցին, թե  այս որոշումը կարո՞ղ է մարդկանց կողմից բողոքի ալիք բարձրացնել, Մարինա Խաչատրյանն ասաց, որ մարդիկ ուղեղի տարբեր կառուցվածք ունեն և տարբեր մարդանց վրա հնարավոր է ներազդել տարբեր եղանակներով։

«Կան մարդիկ, որոնց վրա հիպնոզը և այլ ֆիզիկական ներազդման միջոցներ չեն ազդում, այդ մարդիկ չեն ենթարկվի մանիպուլացիայի և դուրս կգան պայքարի, բայց կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կենթարկվեն որոշակի ազդեցության։ Անհրաժեշտ է, որ ոտքի կանգնեն այն մարդիկ, ովքեր չեն ուզում ստրկանալ, ովքեր ունեն սեփական կարծիք և մտածելակերպ, բարոյականություն և թասիբ ու այդ մարդիկ գոնե պաշտպանեն իրենց շահերը»։

Մարինա Խաչատրյանի խոսքով այն մարդիկ, ովքեր կողմ են ՀՀ իշխանիկների քաղաքականությանը, ապա նրանք անհայրենիք են ու Նիկոլի ասած՝ աղքատությունը գլխներում պողոսներ են։

«Շնորհավորում եմ պողոսներին ստրկացման կապակցությամբ։ Կներեք եթե կոշտ արտահայտվեցի, սակայն այս ամենին ուրիշ արձագանք տալ չէի կարող» ։

Վերջինիս խոսքով այս որոշումը սահմանդրության մի քանի կետերի խաղտում է, անձնամբ նա դեմ է գնալու այս որոշմանը և անելու է ամեն բան, որ օրենքը տապալվի։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ