Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Այսօր բժշկական համայնքը համախմբված չէ»․ Նունե Ներսիսյան

«Այսօր բժշկական համայնքը համախմբված չէ»․ Նունե Ներսիսյան

782
0

«Պարացելսուս» ՀԿ-ի  նախագահ Նունե Ներսիսյանը գրում է․

«Մի փոքր զրուցենք այսօրվա առողջապահական համակարգում տիրող վիճակի մասին ։ Չէ ավելի ճիշտ քաոսի , տապալված առողջապահական ինստիտուտի մասին ։

Փակված համայնքային նշանակության ծննդատները, այդ թվում սահմանամերձ գյուղերում, փլուզված հակատուբերկուլոզային համակարգը, մի շարք ինֆեկցիոն բաժանմունքները , ՁիԱՀ կենտրոն ։ Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքար , որը ամբողջ տարածաշրջանում դարձավ քննարկման առարկա ՝ իրենց իսկ ասած պատերազմում պարտություն ։
Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում առողջապահական համակարգը հիմնականում զբաղվել է հիվանդաբուժությամբ, և ոչ կանխարգելմամբ , իսկ պատասխանատվությունն ու ծանրությունը մեխանիկորեն դրվել է բժիշկների ուսերին։ Կանխարգելման ոչ մի աշխատանք ։ Կանխարգելման տակ առողջապահության նախարարը հասկանում է միայն վակցինացիա ։ Այնինչ անհրաժեշտ էր իրականացնել բնակչության լայնածավալ թեստավորում և լաբորատոր հետազոտություններ, հետազոտել և մեկուսացնել կոնտակտավորներին, փոքրացնել , կանխարգելել վարակի փոխանցման շղթաները: Դա կանխարգելման հիմնական միջոցն էր , որը անմիջական առողջապահության նախարարության պատասխանատվության տակ էր , ինչը լիովին բացակայում էր։ Եվ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում այսօր չէինք ունենա 1100 -ից ավելի մահեր։ Դե դիմակների մասին էլ չեմ ուզում խոսել , կարծում եմ արդեն մարդկանց մեծ մասը հասկացել է «դիմակահանդես» շոուի մասին։ Եվ չնայած դիմակներ կրելու պարտաճանաչությունն ընկել է, ինչին զուգահեռ ավելացել են տուգանքները , սակայն վերջին շաբաթներին արձանագրված դեպքերը շարունակում են նվազել, այսինքն բաց տարածքներում դիմակներ կրելը որևէ ձևով չի անդրադառնում համաճարակային պրոցեսի ընթացքի վրա:
Մյուս կարևոր տապալումը դա բժշկական համայնքի հանդեպ բնակչության անվստահությունն է , ինչի մեղավորը հենց Արսեն Թորոսյանն է ։
Ցավոք, այսօր բժշկական համայնքը համախմբված չէ: Այսպիսի վախի մթնոլորտ, այսպիսի ռեպրեսիվ մոտեցումներ, որոնք վերջին երկու տարիներին սերմանվել են ԱՆ-ի կողմից : Բժիշկների վրա գտնվում են ճնշման տարբեր միջոցներ, այն բուժհաստատություններում, որտեղ կան բողոքներ այս կամ այն կերպ լռեցվում են, պետպատվերը կիրառվում է որպես ազդեցության լծակ: Մասնագետների վրա կարող են կիրառվել տարբեր վարչական լծակներ ՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում ։ Թորոսյանը չի կարողանում կոնսոլիդացնել բժշկական համայնքը , չի կարողանում աշխատել մասնագետների հետ, ովքեր չեն ցանկանում մասնակից դառնալ իր բիզնես ծրագրերին: Թորոսյանը առաջնորդվում է անձնական դրդապատճառներով, այլ ոչ թե հանրային շահով:Մարդ ,ով երբևէ գործող բժիշկ չի աշխատել , հիվանդի կյանքի համար պայքար չի տարել , ով չի ընկալում , որ առողջապահությունը ազգային անվտանգություն է , ով հայատյաց քաղաքականություն է վարում , ում համար առողջապահությունը լոկ միայն բիզնես է այսօր պատճառ է դարձել քանդված առողջապահության ։
Դե ինչ հասանք այն կետին , որ այդ չար հերոսը հոգնեց իր աշխատանքից ու գնաց հանգստանալու։ Սպասենք նրա վերադարձին՝նոր ուժով , նոր եռանդով էլ ավելի վատին» ։

 

Մի փոքր զրուցենք այսօրվա առողջապահական համակարգում տիրող վիճակի մասին ։ Չէ ավելի ճիշտ քաոսի , տապալված առողջապահական…

Posted by Nune Nersisyan on Thursday, September 3, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ