Գլխավոր էջ Նորություններ Վիտամին D-ի ընդունումը կարող է օգնել կանխել շաքարային դիաբետի զարգացումը

Վիտամին D-ի ընդունումը կարող է օգնել կանխել շաքարային դիաբետի զարգացումը

610
0

Չինացի գիտնականները հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ 25 հիդրոքսիվիտամին D-ի (25OHD) բարձր պարունակությունն արյան շիճուկի մեջ կապված է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ցածր հավանականության հետ։ Հետազոտության արդյունքները մասնագետները ներկայացրել են Diabetes Care պարբերականում։

Պեկինի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ենթադրյալ կապը 25OHD-ի և երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականության միջև, ինչպես նաև քնի ռեժիմի հետ ասոցացիաների առկայությունը։ Վերլուծության համար նրանք դիտարկել են 350 հազար մարդկանց տվյալները, որոնք հիվանդ չէին շաքարային դիաբետով։

Հետազոտությունների 8,1 տարվա ընթացքում միջինում գրանցվել է երկրորդ տիպի շաքարային դիաբետի ախտորոշման 6,9 հազար դեպք։ Գիտնականները նկատել են, որ արյան շիճուկում 25OHD-ի պարունակությունն ասոցացվում է հիվանդության զարգացման ցածր հավանականության հետ։ Բացի այդ, նկատվել է նաև զգալի փոխադարձ կապ 25OHD-ի մակարդակի ու քնի ընդհանուր ռեժիմի և շաքարային դիաբետի զարգացման հավանականության միջև։ Հետազոտությունը ցույց է տվել, որ առողջ քնի ռեժիմ ունեցող մասնակիցների մոտ 25OHD-ի բարձր մակարդակի ու հիվանդության զարգացման միջև հակադարձ կապն ավելի ակնհայտ է։

Ընդ որում՝ գիտնականները նկատել են, որ 25OHD-ի հետ առավել ուժեղ փոխգործակցում է ցերեկային քունը, ուստի 25OHD-ի բարձր մակարդակով պայմանավորված շաքարային դիաբետի զարգացման առավել ցածր հավանականություն էր նկատվում այն մասնակիցների մոտ, որոնց մոտ հազվադեպ էր նկատվում ցերեկային քնկոտություն։

Գիտնականների խոսքով՝ եթե այս հետազոտության արդյունքները հաստատվեն, ապա այն կարող է լուրջ դեր խաղալ երկրորդ տիպի շաքարային դիաբետի կանխարգելման ռազմավարության մշակման հարցում, որը կենթադրի վիտամին D-ի ընդունում քնի խանգարումների դեպքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ