Գլխավոր էջ Նորություններ Էլեկտրոնային ծխախոտը չի օգնում պայքարել ծխելու դեմ. հետազոտություն

Էլեկտրոնային ծխախոտը չի օգնում պայքարել ծխելու դեմ. հետազոտություն

401
0

Էլեկտրոնային ծխախոտները շատերը դիտարկում են որպես հասարակ ծխախոտից հրաժարվելու միջոց, սակայն վերջերս գիտնականներն անց են կացրեն երկու վերլուծություն, որոնք ցույց են տվել, որ իրականում դրանք չեն օգնում մարդկանց ծխելը թողնելու հարցում։

Առաջին վերլուծության շրջանակներում, որի արդյունքները հրապարակվել են PLOS ONE պարբերականում, գիտնականներն ուսումնասիրել են ամեն օր ծխող ու այս վատ սովորությունից հրաժարվել փորձող 2,7 հազար մարդու տվյալները։ Ընդ որում՝ մասնակիցների մեկ քառորդը ծխելը թողնելու համար էլեկտրոնային ծխախոտ էր օգտագործում։ Մեկ տարի անց անցկացված երկրոդ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների 9,6%-ին հաջողվել է խուսափել ծխախոտից 12 ամիս, սակայն չկար որևէ ապացույց այն բանի, որ էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների շրջանում ծխախոտից հրաժարվածների թիվը տարբերվում էր այն ցուցանիշից, որը գրանցվել է հասարակ ծխախոտ օգտագործողների շրջանում։

Երկրորդ վերլուծության արդյունքները հրապարակվել են American Journal of Epidemiology պարբերականում, և այս անգամ գիտնականները դիտարկել են ծխախոտից հրաժարվել փորձող մարդկանց տվյալներ, որոնք ծխում էին ինչպես ամեն օր, այնպես էլ ժամանակ առ ժամանակ։ Հետազոտություններին մասնակցել է 2,5 հազար մարդ, որոնց 17%-ն օգտագործում էր էլեկտրոնային ծխախոտ։ Մեկ տարի անց անցկացված հետազոտության ժամանակ մասնակիցների 13%-ը հայտնել է, որ չի ծխել առնվազն 12 ամիս, սակայն ինչպես առաջին վերլուծության դեպքում, այնպես էլ այս անգամ գիտնականները չեն հայտնաբերել որևէ ապացույց այն բանի, որ էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների շրջանում ծխախոտից հրաժարվածների թիվն ավելի բարձր էր այն ցուցանիշից, որը գրանցվել է հասարակ ծխախոտ օգտագործողների շրջանում։

Հատկանշական է, որ այս հետազոտության մասնակիցների մոտ հետագայում էլեկտրոնային ծխախոտի գործածությունը շարունակելու հավանականությունն ավելի մեծ էր, ինչը նշանակում է, որ նրանց օրգանիզմը կշարունակի նիկոտին ստանալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ