Գլխավոր էջ Գլխավոր «․․․զգույշ եղեք և ոչ մի դեպքում թույլ չտաք նա հսկի ձեր հիվանդներին»

«․․․զգույշ եղեք և ոչ մի դեպքում թույլ չտաք նա հսկի ձեր հիվանդներին»

1048
0

Ֆեյբուքյան օգտատերը «Բժիշկների սև ցուցակ» խմբում գրառում էր կատարել և հայտնել, թե ինչպես է ընթացել իր մոր բուժումը Էրեբունի ԲԿ-ում։ Գրառմանը կից տեղադրված էր ՀՀ գլխավոր հեմոդիալիզի մասնագետ Գագիկ Պապիկյնաի լուսանկարը և գրառման կից նշվում է

« Ճանաչեք և զերծ մնացեք ես երևույթի հետ շփումից ուղիղ մեկ տարի առաջ Էրեբունի բկ-ում․․․ հեմոդիալիզի բաժանմունք մամաիս տեղափոխեցինք զույգ երիկամների անբավարությամբ և անցավ հեմոդիալիզի ու ցավոք սրտի ընկավ ես փողի գերի և անտարբերության մարմնացում Գագիկ Պապիկյանի ձեռքը լավ իմանալով որ ամեն ինչ կանենք մորս կյանքը փրկելու համար սկսեց փող ուզել․․․»

MedMedia.am-ը կապ հաստատեց օգտատիրոջ հետ, ով պնդեց գրառման տեքստ և հայտեց, որ բժիշկին տեյակ է պահել, որ մայր 3-րդ խմբի հաշմանդամ է և պետք է սպասարկվի պետական պատվերի շրջանկներում, սակայն պնդում է, որ բժշկին այդ պատասխանը չի գոհացրել և «ընկավ եղբորս ետևից, որտեղ տեսնում փող էր ուզում»։ Զավակներին միայն գումարը չի, որ անհանգստացրել է, խնդիրը նաև անբարեխիղճ վերաբերմունքն էր։ Պացենտի դուստրը՝ Հասմինը գրառմամ մեջ մի միջադեպ է նկարագրել․ «․․․հեմոդիալիզի ժամանակ, երբ մայրս ծայրահեղ ծանր էր, նա սարքին միացրած թողել էր մամայիս, որի իրավունքը չուներ թէ նա թէ իր բուժքույր կոչվածը և գնացել էին կոֆե խմելու ու գրկախառնված նստելու՝ ես ամբողջ ձայնովս գոռում եմ փրկե՜ք մամայիս, վատա՜ իրանք ճեմելով գալիս էին մի կերպ, ընդ որում ուրիշ բժիշկ փրկեց մորս կյանքը իսկ էտ Պապիկյան չարիքը անտարբեր թողեց գնաց»։

Օտատիրոջից հետաքրքրվեցինք, թե ով է իր նշած ուրիշ բժիշկը Նարինե Ղուկասյանը, ով ըստ Հասմիկի, բժշկուհին գումար չի վերցրել և դրան չի սպասել, նրան անվանեց «հրաշք բժիշկ»։

Դեպքից 4 օր անց կատետրի խնդիր է առաջացել  և կնոջը տեղափոխել վերակենդանացման բաժանմունք ․

«4ժ հետո փոխեցին կատետրը ու բերեցին դիալիզի ետ տականքը ինձ կանչեց իր կաբինետ ու սկսեց ‘ ձեր մոր վիճակը գնալով վատանում է նրան պիտի միացնենք մշտական դիալիզի պիտի վիրահատենք, կատետր դնենք որը արժի 300.000դրամ նա հիմա վերակենդանացման բաժնում ա տեսակցել չի կարելի ասում եմ՝ ախր մամաս հիմա դիալիզ ա ստանում աստեղ, ասում ա չէ ու համոզում ա, որ տղամարդ գա հետը խոսի փող տա ես քարացած լացս հազիվ զսպելով դուրս եկա գնացի բուժող բժիշկի մոտ մի մեծատառով մարդ, ով ինձ հանգստացրեց ու ասեց որ չվախենամ սա անընդհատ հետապնդում էր ինձ գալիս էր պալատ փող էր ուզում մի խոսքով հրաշք տեղի ունեցավ մամայիս սկսեցին վերահսկել 2 այլ բժիշկներ իմ խնդրանքով»։

Հասմիկը նշել էր նաև, որ տվյալ  բժկի հսկողության ներքո հիվանդ է մահացել․ «․․․իրա հսկողության տակ իմ աչքի առաջ մարդ մահացավ․․․»

Հետաքրքրվեցինք ինչ մահվան դեպքի մասին է խոսքը, Հասմիկը պատասխանեց, բացի այդ նշում է, որ հենց այդ դեպքն է հանդիսացել պատճառ, որ խնդրի՝ իր մայրիկի բուժմամբ այլ բժիշկներ զբաղվեն․

«Մեզ արագ հեռացրեցին իրան տեղափոխեցին վերակենդանացում հետո պարզվեց այսինքն ասեցին ետ պահին մահացած էր։Գիտեմ որ ուներ այլ հիվանդություններ ևվս չգիտեմ խոսում էին որ անտարբերա եղել բայց նծում եմ ուներ այլ հիվանդություններ սիրտ թոքային անբավարություն կարծեմ»։

Իր մայրը փրկվել, բարեխինճ բժիշկների շնորհիվ։ Գրառման մաջ կար ևս մեկ ուշադրության արժանի արտահայտություն․

«դուրս գրման օրը բուժող բժիշկին ասել է թէ մինչև ինձ չտեսնեն չթողնես գնան բնականաբար թույլ տվեց․․․ դուրս գրվեցինք մեր գնալուց հետո էլի մեզա փնտրել,որ փող վերցնի»։ Բուժող բժիշկը Նարինե Ղուկասյանը էր։

Հասմիկը, փորձելով մնացած պացիենտների հեռու պահել իր հետ պատահածից գրառման վերջում նշել է․

«․․․զգույշ եղեք և ոչ մի դեպքում թույլ չտաք նա հսկի ձեր հիվանդներին»։

Աննա Ավտիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ