Գլխավոր էջ Գլխավոր «Թող երեսիս ասեն, այն ինչ գրել են»․ Գագիկ Պապիկյան

«Թող երեսիս ասեն, այն ինչ գրել են»․ Գագիկ Պապիկյան

797
0

MedMedia.am-ը ֆեյբուքյան օգտատիրոջ գրառման հիման վրա պատրաստել էր հոդված, ըստ որի «Էրեբունի» ԲԿ-ի Հոմոդիալիզի բաժնի վարիչ, ՀՀ գլխավոր հեմոդիալիզի մասնագետ Գագիկ Պապիկյանը գումար է պահանջել՝ հաշվի չառնելով, որ կինը 3-րդ խմբի հաշմանդամ է և պետք է սպասարկվի պետական պատվերով։ Մեկ կատերտր տեղադրելու համար էլ 300․000 դրամ գումար էր պահանջել և վերջում էլ բուժող բժշկին՝ Նարինե Ղուկասյանին ասել էր, որ դուրս չգրի միչև իրեն տեսնեն։ MedMedia.am-ը զրուցել է «Էրեբունի» ԲԿ-ի հեմոդիալիզի բաժնի վարիչ Գագիկ Պապիկյանի հետ, ով ասաց որ այն զրպարտանք է, բացառձակ սուտ։ Ընթերցողի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հիվանդի աղջիկը խնդրի մասին բարձրաձայնում է մեկ տարի անց։ Ինչու՞ այն ժամանակ կամ գոնե դուրս գրվելուց հետո չէր դիմել նախարարություն կամ ոստիկանություն։ Խեղաթյուրվող փաստերը մեկնաբանելու և գնահատական տալու փոխարեն առաջարկում է հիվանդին և իր դստերը գալ դեմ դիմաց կանգնել ու ասել այն ինչ որ գրել է։

MedMedia-ն զրուցեց նաև բուժող բժիշկ Նարինե Ղուկասյանի հետ, ով ասաց, որ երբեք բժիշկ Պապիկյանը գումարի հարց չի քննարկում։ Անհեթեթ համարեց, որ իրեն ասի դուրս մի գերի միչև ինձ չտեսնեն, չգնան։ Հիշեց հիվանդին, ասաց հրաշք էր բուժումը և ջանք ու եռանդ չենք խնայել, հիվանդ էլ հեռացել է անչափ գոհ։ Զարմանալի է ոնց կարելի է նման քայլ անել։ Երկու մասնագետներն էլ պնդում են ուղղորդված պատվեր է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ