Գլխավոր էջ Uncategorized Ո՞րն է նիհարելու ամենադյուրին եղանակներից մեկը

Ո՞րն է նիհարելու ամենադյուրին եղանակներից մեկը

965
0

Յուտայի ​​համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնել են նիհարելու ամենահեշտ ձեւերից մեկի մասին. Այդ նպատակով մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար քայլել ոտնաթաթերի վրա:

Ըստ Sciencedaily-ի, քայլելու սկզբունքը հիմնված է ոտքի տեղաշարժի վրա` կրունկից դեպի մատներ: Շարժման այս մեթոդը մարդկությունը ժառանգել է իր հեռավոր նախնիներից, եւ այն թույլ էր տալիս ավելի քիչ էներգիա ծախսել, ինչը ծառայել է որպես սովից պաշտպանվելու միջոցներից մեկը:

Հետազոտողների կարծիքով` ոտքերի մատների ծայրով քայլելը ստիպում է մարմնին ակտիվացնել կոճի, մեջքի, ծնկների, ազդրերի մկանները եւ ավելի ուժեղ այրել կալորիաները: Այսպիսով, այն կարող է օգտագործվել որպես պարզ նիհարելու միջոց:

Ոտնաթաթերի վրա քայլելը, ըստ մասնագետների, ավելացնում է էներգիայի ծախսը 50-80 տոկոսով` մեծացնելով մկանների որոշակի խմբերի ծանրաբեռնվածությունը: Սա կալորիաներն առավել ակտիվորեն այրելու մեթոդներից մեկն է:

Փորձագետները մի շարք թեստեր են անցկացրել` 20-ից 40 տարեկան մարզիկների մասնակցությամբ, ովքեր քայլում եւ վազում էին տարբեր ձևերով` վայրէջք կատարելով կրունկի վրա, մի փոքր բարձրացված կրունկով ներբանի վրա եւ ոտնաթաթերի վրա: Գիտնականները վազքի ժամանակ էական տարբերություն չեն գտել, բայց քայլելու մասով փորձարկումները ցույց են տվել, որ երբ մարդիկ քայլում են ոտնաթաթերի վրա, նրանց էներգիայի ծախսը կարող է աճել 83 տոկոսով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ