Գլխավոր էջ Նորություններ Համավարակով պայմանավորված ի՞նչ իրավիճակ է տիրում աշխարհի տարբեր երկրներում

Համավարակով պայմանավորված ի՞նչ իրավիճակ է տիրում աշխարհի տարբեր երկրներում

373
0

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 26 միլիոնը, իսկ հիվանդությունից մահացածների թիվn ավելի քան 867 հազար է։ Բուժվել է գրեթե 18,5 միլիոն մարդ։ Այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները։

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ միայն Հնդկաստանում այսօր արձանագրվել է 83 հազար նոր դեպք։ Երկիրը գտնվում է կորոնավիրուսի դեպքերի թվով 3-րդ հորիզոնականում։ Այն միայն շուրջ 100 հազար դեպքով է զիջում երկրորդ հորիզոնականում գտնվող Բրազիլիային։

Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մայիսից ի վեր առաջին անգամ, կարծես, նվազում է։ Օրական մահվան դեպքերի թիվն այնտեղ 900-ից պակաս է, ինչը վերջին 3,5 ամսվա ընթացքում ամենացածրն է։ Բրազիլիան գտնվում է դեպքերի և մահացության թվով աշխարհում երկրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Բրազիլիայում դեպքերի թիվը գերազանցել է 4 միլիոնը, իսկ մահվան դեպքերի թիվը 120 հազարից ավելի է։

Ավստրալիայի Վիկտորիա նահանգը, որին կարծես հաջողվել էր փոքր-ինչ զսպել կորոնավիրուսի երկրորդ ալիքը, կրկին հարյուրից ավելի նոր դեպք է արձանագրել։

Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսվել հարսանիքների և սոցիալական հավաքների ընթացքում անփութության պատճառով։

Լրատվամիջոցը նաև հայտնել է, որ Ֆրանսիայում 24 ժամում նոր դեպքերի թիվը մոտեցել է երկրում գրանցված ամենաբարձր ցուցանիշին. արտակարգ բուժօգնության բաժանմունքում բուժվողների թիվը նույնպես մեծապես աճել է։

Մադրիդի ղեկավարն էլ հայտարարել է, որ դպրոց վերադարձող բոլոր երեխաներն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կվարակվեն կորոնավիրուսով։

Ի դեպ, Իտալիայում կորոնավիրուս է հայտարարվել նախկին վարչապետ, 83-ամյա Սիլվիո Բերլուսկոնիի մոտ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ