Գլխավոր էջ Նորություններ Մինչև նոյեմբերի 1-ը պատրաստ է լինելու COVID-19-ի դեմ պատվաստանյութի բաշխումը

Մինչև նոյեմբերի 1-ը պատրաստ է լինելու COVID-19-ի դեմ պատվաստանյութի բաշխումը

500
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նահանգների իշխանություններին կոչ է արել արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բաշխման կենտրոնների հայտերի ներկայացումը, հայտնում է The Wall Street Journal-ը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդն ԱՄՆ նահանգային իշխանություններին «հրատապ» նամակ է հղել՝ խնդրելով օժանդակություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բաշխման կենտրոնների հայտերի ներկայացման գործընթացն արագացնելու համար: Այդ կենտրոնները պետք է լիովին գործեն մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը:

«Դաշնային կառավարությունը Covid-19-ի դեմ պատվաստանյութի գրանցված մատակարարներից պատվաստանյութը և օժանդակ նյութերը գնելու է և անվճար բաշխելու»,-ասված է փաստաթղթում։

Նշվում է, որ McKesson Corp. ամերիկյան ընկերությունը գործարք է կնքել դաշնային կառավարության հետ և պատվաստանյութի հասանելի լինելու դեպքում կստանա բաշխման կենտրոնների ստեղծման թույլտվություն։

Այս ժամանակացույցը մտահոգություն է առաջացրել հանրային առողջապահության փորձագետների շրջանում, որոնց կարծիքով՝ նախագահական ընտրությունների նախաշեմին «հոկտեմբերյան անակնկալը»` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին հավանություն տալն ու դրա բաշխումը, պայմանավորված է քաղաքական նկատառումներով և ոչ թե գիտությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ