Գլխավոր էջ Գլխավոր Խաշթառակում թոռներին ծեծելու մեջ մեղադրվող պապիկը թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ

Խաշթառակում թոռներին ծեծելու մեջ մեղադրվող պապիկը թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ

638
0

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին ծեծելու դեպքի առթիվ կալանավորված 57-ամյա տղամարդը  տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Այս մասին MedMedia.am-ի հետ զրույցում ասաց  բժշկական կենտրոնի թունաբան Միքայել Գաբրիելյանը։

«Նա մեզ մոտ է տեղափոխվել օգոստոսի 30-ին՝ թունավորմամբ։ Տղամարդու վիճակը ծանր է, գիտակցությունը տեղն է»,-հայտնեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս պահին այդքանն է հայտնի։

Հիշեցնենք, որ Խաշթառակ համայնքում գրանցված դեպքը մեծ արձագանք ստացավ օգոստոսի 19-ին։ Հայտնի դարձավ, որ  պապը ձեռքի փայտով հարվածել է 6 և 4-ամյա թոռներին, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց, ավելի ուշ երեխաներից մեկը մահացավ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, երեխաների պապիկը ձերբակալվել է։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ