Գլխավոր էջ Նորություններ Ավտոմատ մտքերն ու դրանց կապը մեր վարքի հետ

Ավտոմատ մտքերն ու դրանց կապը մեր վարքի հետ

2149
0

Հաճախ կարելի է լսել ավտոմատ մտքեր եզրույթը, սակայն քչերին է հայտնի թե ինչ է նշանակում: Այս մասին MedMedia.am-ը զրուցել է հոգեբան Ռաֆայել Պետրոսյանի հետ: «Համաձայն կոգնիտիվ մոդելի, ավտոմատ մտքերը, որոնք իրենց հերթին պայմանավորում են հաջորդող էմոցիաները, վարքը և օրգանիզմի ֆիզիոլոգիական պատասխանը, ավելի շատ պայմանավորված են մարդու կողմից իրավիճակի ընկալմամբ, քան թե հենց իրավիճակով»,-ասաց հեգեբանն ու շեշտեց. «Իհարկե, որոշ իրավիճակներ անկասկած կարող են լինել տրավմատիկ՝ վիրավորելը, մերժելը, ամեն տեսակի անհաջողությունները»: Բայց մարդկանց, ովքեր ունեն հոգեբանական խնդիրներ, Ռաֆայել Պետրոսյանի խոսքով, հատկանշանական է աղճատված վերաբերվել իրենց համար նեյտրալ, երբեմն նույնիսկ դրական իրավիճակներին, իսկ վերը նշված տրավմատիկ իրավիճակներին արձագանքել ավելի սուր: «Նման դեպքերում ավտոմատ մտքերը լինում են աղավաղված և «վերապահված»»,-նշեց զրուցակիցս ու տվեց նկարագիրը. «Ըստ Ահարոն Բեկի՝ ավտոմատ մտքերը մտքերի հոսք են, որնք առկա են առավել ակնհայտ մտքերի հոսքին զուգահեռ»: Սակայն հարկ է նկատել, որ ավտոմատ մտքերը բնորոշ չեն միայն հատուկ, հոգեբանական խնդիր ունեցող մարդկանց, դրանք բնորոշ են մեզանից յուրաքանչյուրին։ Հոգեբանի խոսքով՝ որպես կանոն, մենք չեն նկատում, չենք ֆիքսում և չենք «ստուգում» մեր ավտոմատ մտքերը, չնայած, որ դա սովորելը բավականին հեշտ է։

«Սովորելով գիտակցել ավտոմատ մտքերը, մարդ կարող է նաև սովորել դրանք ստուգել՝ արդյոք ադեկվա՞տ են, թե՞ «շեղված», սա այն դեպքում երբ մարդը չունի հոգեբանական խնդիր։

«Ավելի հաճախ, մենք գիտակցում ու ֆիքսում ենք էմոցիան, որն առաջացել է որպես ավտոմատ մտքի «պատասխան», իսկ ավտոմատ մտքերը ակնթարթային են և «ընդհատումներով»»,-մանրամասնեց փորձագետը։

Հարկ է նշել, որ Կոգնիտիվ թերապիան սովորեցնում է աշխատել ավտոմատ մտքերի հետ, ինչի շնորհիվ էլ, այսօր, ողջ աշխարհում լայն կիրառում ունի, լայն կիրառում է ստանում ոչ միայն հոգեբանական խնդիրներ ունեցողների համար, այլև ցանկացած անձի, ով ցանկանում է սովորել այդ ամենն ու կիրառել, բարելավելով կյանքի որակը և կանխարգելելով հետագա հնարավոր շատ խնդիրների առաջացումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ