Գլխավոր էջ MD production Շիրակում կորոնավիրուսից արձանագրվել է մահվան ընդհանուր 40 դեպք

Շիրակում կորոնավիրուսից արձանագրվել է մահվան ընդհանուր 40 դեպք

1322
0

Օգոստոսի 31-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 55 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9666 նմուշառում, որից 8312-ը Շիրակի մարզում: Օգոստոսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։ Տվյալները ներկայացրել է Շիրակի մարզպետարանը։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 586 քաղաքացի, նրանցից 131-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 544 բնակիչ։

67 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 40 դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ