Գլխավոր էջ Հոգեբանի Անկյուն Ովքե՞ր են պերֆեկցիոնիստներն ու որտեղի՞ց է այն առաջանում

Ովքե՞ր են պերֆեկցիոնիստներն ու որտեղի՞ց է այն առաջանում

19082
0

Վստահ եմ շատերդ լսած կլինեք այս եզրույթը, շատ հաճախ էլ պատեհ-անպատեհ առիթներով օգտագործում ենք այն: Եկեք միասին հասկանանք ովքե՞ր են պերֆեկցիոնիստներն ու որտեղի՞ց է այն առաջանում: Կյանքի շատ տարբեր իրավիճակներում կարող է արտահայտվել պերֆեկցիոնիզմը, օրինակ՝ կինը կարող է հաճախել սպորտ-դահլիճ, հետևել սննդակարգին, ձգտել իդեալական մարմին ունենալ, այստեղ նա պերֆեկցիոնիստ է, իսկ տանը ամեն բան խառնված է և կեղտոտ: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք կարող ենք խոսել պերֆեկցիոնիզմի մասին: Կամ մարդը կարիերիստ է և ամեն հարցում ձգտում է կատարելության, իսկ փողոց կարող է դուրս գալ, օրինակ՝ թափթփված և փնթի հագուստով և դա իրեն բացարձակապես չանհանգստացնի: Իրականում այս ամենը կարծես գերկոմպենսացիա լինի: Օրինակ՝ կինը ձգտում էր կարիերա անել, բայց ինչ-որ բան խանգարել է նրան, և իր հետաքրքրությունների շրջանակը նա տեղափոխել է օրինակ տուն, դարձել է պերֆեկցիոնիստ տանը՝ ամեն բան պետք է լինի հավասար դասավորված, ամեն բան մաքուր և տեղին, կամ արտաքին տեսքում: Եվ դա հիմնականում կոմպենսացնում է այն միտքը իր ենթագիտակցության մեջ, որ ցանկանում էր դառնալ լավ բժիշկ, երազում էր այդ մասին, բայց իր մոտ չստացվեց, սեփական ես-ից գերպահանջների արդյունքում: Այսպիսով՝ ո՞վ է պերֆեկցիոնիստը: Նա՝ ով ունի գերպահանջներ սեփական ես-ի նկատմամբ: Հիմնականում այն ձևավորվում է ծնողական վերաբերմունքից և գնահատականից, ինչպես և շատ ու շատ այլ խնդիրներ մեր կյանքում: Առաջնայինը, երբ ծնողը ափսոսում է գովել երեխային, օրինակ՝ երբ խոհանոցում որևէ բան են պատրաստում միասին, երեխան նշում է, որ իր մոտ ավելի լավ ստացվեց, բայց պատասխանը հետևյալն է՝ ոչ, ինձ մոտ ավելի լավ ստացվեց: Նման դեպքում խոսում է ծնողի ներսի մանկական մասը, կարծես մրցում են երեխան երեխայի հետ:  Ծնողը դա չի գիտակցում և մտածված չի անում. «քանի որ ինձ չեն գովել, ես էլ քեզ չեմ գովի», այդ ամենը ենթագիտակցականում է լինում: Չկան ջերմության և աջակցության բառեր, ծնողը իսկապես չգիտի, քանի որ երբեք չի էլ ստացել: Նա սպասում է, որ մշտապես իրեն գովեն, ինքը չի կարողանում:
Հաջորդը ծնողի չհավանությունն է: «Բավարար չէ», -ասում է ծնողը, այդքան էլ լավ չի, լրիվ չես ավարտել, գնա՛ շարունակի: Իսկ երեխան մնում է անհնարինության զգացումով ցանկալին ստանալու: Պահանջում են մի բան, որը հնարավոր չի կատարել, և այդ զգացումով էլ  մտնում են  հասուն կյանք:
Կարող ենք առանձնացնել պերֆեկցիոնիստի խուսափող և ակտիվ տեսակներ: Եթե այն դիտարկում ենք օրինակ կարիերայի դաշտում, ապա կարող ենք ասել, որ «խուսափող» մարդկանց թվում է, որ այս կամ այն իրավիճակում չեն կարող գլուխ հանել և դրա համար էլ նախընտրում են չվերցնել այդ պատասխանատվությունը իրենց վրա, և կամ կատարում են որևէ աշխատանք ինտելեկտուալ մեծ արժեքներ չպահանջող, կամ էլ գերադասում են ոչինչ չանել: Նրանց անվանում են անհաջողակներ, ովքեր ունեն բարձր ինտելեկտ:  Նման մարդիկ հիմնականում ընտրում են ապրել մայրիկի հետ, կամ լինել ամուսնու(կնոջ) ենթակայության տակ, իրենք իրենց չեն վստահում: Պերֆեկցիոնիստները առհասարակ սիրում են համեմատվել, համեմատվում են իրենց հասակակիցների հետ, ովքեր հասել են այս կամ այն հաջողությանը,…… իսկ նա նստած է տանը: Այնքան հիվանդագին են վախենում տեսնել այդ պարտությունը, որ ընտրում են փախուստը: Ավելի լավ է չանեն ընդհանրապես ոչինչ, քան թեկուզև մեկ անգամ ձախողեն: Բնականաբար այդ ամենը կուղեկցվի մշտական տագնապներով, ֆոբիաներով, մինչև անգամ դեպրեսիվ վիճակով:
Մյուս տեսակը «ակտիվ» պերֆեկցիոնիստներն են: Նրանք մշտապես կատարյալ գերազանց են, կատարյալ գեղեցիկ, կատարյալ կոկիկ և այլն, սակայն նրանց մոտ էլ խնդիրը կայանում է նրանում, որ  մշտապես իրենց թերագնահատում են: Ինչպիսի կարմիր դիպլոմներ էլ  ունենան, ինչպիսի հաջողությունների էլ որ հասնեն, միևնույնն է՝ իրենց թերագնահատում են: Նրանք չեն կարողանում վայելել, ինչու՞, որովհետև մշտապես փոքր հասակից իրեն թերագնահատել է ծնողը: «Միևնույնն է, այն մյուս աղջիկը ավելի լավ է նվագում, քան դու»:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ