Գլխավոր էջ Նորություններ Ընկույզները նաև վտանգավոր են

Ընկույզները նաև վտանգավոր են

2114
0

Սննդաբան Ելենա Սոլոմատինան նշել է որոշ մարդկանց համար ընկուզեղենի վտանգները: Նրա խոսքերը մեջբերում է Вечерняя Москва- ն:

Սոլոմատինան շեշտել է, որ ցանկացած տեսակի ընկույզը հակացուցված է այն մարդկանց համար, որոնք տառապում են ալերգիաներից, պոդագրայից և աղեստամոքսային համակարգի խնդիրներից: Նիհարել ցանկացողներին թույլատրվում է օրական հինգից տաս ընկույզ ուտել, նշում է բժիշկը: Միևնույն ժամանակ, ընկույզի ամենօրյա քաշն այն մարդու համար, որը չի հետևում սննդակարգի, կազմում է 50 գրամ:

Սննդաբանը ամենատարածված ընկույզների ցանկում ներառել է պնդուկը, գետնանուշն ու հունական ընկույզը: Առաջին տեղը գրավել է հունական ընկույզը, քանի որ այն հարուստ է օգտակար միկրոտարրերով: «Այն պարունակում է առավելագույն սպիտակուցներ. դա առկա է նաև գետնանուշի և պնդուկի մեջ, բայց հունական ընկույզն, ամեն դեպքում, ռեկորդակիր է», – պարզաբանել է մասնագետը:

Հունական ընկույզն օգտակար է նաև անեմիայի և արյան անոթների խնդիրների ժամանակ: Այն խորհուրդ է տրվում օգտագործել քրոնիկական անոթային հիվանդությունների բուժման գործընթացում:

Պնդուկը, գետնանուշն ու հունական ընկույզը թույլատրվում է ուտել նույնիսկ դիետայի ժամանակ, քանի որ դրանք ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս, և ածխաջրերը բացակայում են: Դրանց մեջ պարունակվող բուսական ճարպերը բարելավում են եղունգների, մաշկի և մազերի վիճակը: Առավել կալորիաներով հարուստ տեսակներն են հնդկական և բրազիլական ընկույզները: Դրանք սննդաբանը խորհուրդ է տալիս զգուշությամբ ուտել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ