Գլխավոր էջ Նորություններ Երիկամային քարերի բուժման մեթոդները ներկայացնում է մասնագետը

Երիկամային քարերի բուժման մեթոդները ներկայացնում է մասնագետը

780
0

Երիկամներում քարերի առկայությունը թերևս լուրջ խնդիր է,  որի աչքաթողության դեպքում կարող են առողջությանը վտանգող լուրջ խնդիրներ առաջանալ։ Թե ի՞նչից են առաջանում երիկամներում քարերը Medmedia.am-ը պարզեց բժիշկ-ուրոլոգ Աշոտ Հովսեփյանից։

«Երիակամային քարերի առաջացումը բազմակի պատճառներ  ունի, հիմանականում նյութափոխանակության խաղտման արդյունքում է լինում։ Երբ փոխվում է մեզի բաղադրությունը, մեզի մեջ շատանում են նստվածք առաջացնող նյութերը, աղերը, դրան գումարվում է բորբոքում, որն էլ պատճառ է դառնում աղերի նստեցման։ Նստվածքն աստիճանաբար ժամանակի ընթացքում ավելի խտանում է և առաջանում է քարեր, որոնք իրենց բաղադրությամբ արող են տարբեր լինել» ։

Ըստ բժշկի երիկամային քարերի բուժման ընթացքը ևս տարբեր է, եթե քարն արդեն ձևավորված է դա հնարավոր չէ դեղորայքով բուժել, պետք է իրականացնել քարափշրում, ու դուրս բերել այն օրգանիզմից։ Բժշկի խոսքով քարերի բուժման ընթացքը կախված է նրանց ձևից, չափից, որն այս պահին միանշանակ պատասխան ունենալ չի կարող։

« Եթե քարն ուղղակի տեղակայված է այնպիսի տեղ, որ չի առաջացնում մեզի արտահոսքի խանգարում և բորբոքում, կարող է ոչ մի առումով վնաս չտալ մինչև նրա մեծանալը,բայց կան նաև դեպքեր, երբ քարն ընկնում է միզածորանի մեջ՝ առաջացնելով մեզի արտահոսքի խանգարում, որն էլ բերում է երիկամային խիթի առաջացման, շատ ուժեղ ցավեր կլինեն,մեզի դուրս բերումը երկամից կխանգարվի» ։

Վերջինիս խոսքով, եթե ժամանակին չմիջամտվի երիկամային քարերի դուրս բերմանն օրգանիզմից, ապա դրանք կարող են ախտահարել երիկամները և կբարակի երիկամի աշխատող շերտը, կտուժի երիկամի ֆունկցիան։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ