Գլխավոր էջ Գլխավոր Բացահայտենք ազնիվ Բազարչյանին

Բացահայտենք ազնիվ Բազարչյանին

943
0

Առողջապահության ոլորտում միշտ էլ հետաքրքիր դեպքեր ու դեմքեր հանդիպում են։ Նրանցից ոմանց անուններն ավելի են շրջանառվում մամուլում, քան մյուսներինը։ Օրերս, ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը լրատվամիջոցներից մեկի հյուրն էր։ Վերջիս, զարմանալիորեն ազնիվ պատասխանում էր լրագրողի հարցերին՝ չհերքելով արդեն իսկ հայտնի փաստերը։

Ըստ այդմ, Բազարչյանը հայտնեց, որ իր կինը ՁԻԱՀ կենտորնի և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման արդյունքում պաշտոն է ստացել։ Կինը վաղուց է աշխատում ՁԻԱՀ կենտրոնում՝ լաբորատոր ծառայությունների բաժնում, իսկ այժմ ղեկավարում է այդ բաժինը։ Փաստացի, բժշկակական հաստատությունների միավորումը դրական է անդրադարձել Բազարչյանների ընտանիքի վրա։ Հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ, երկու բժշկական հաստատությունների միավորումը դժգոհությունների առիթ դարձավ։ Իսկ ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցներն իրենց դիմումների համաձայն հեռացան աշխատանքից, մինչդեռ վերը նշված Բազարչյանի կինը այդպես չարեց։ Նա չսատարեց այն կոլեկտիվին, որտեղ տարիներ շարունակ աշխատել է, փոխարենը՝ ստացավ պաշտոն։

Երկու բժշկական հաստատությունների վերամիավորման թեմային Բազարչյանն անդրադարձել էր նախկինում՝ ֆեյսբուքյան գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորև։ Այդ գրառման մեջ նա ևս անկեղծ է եղել՝ գրելով, որ հարցի վերաբերյալ իր կարծիքը կարող է օբյեկտիվ չլինել։

Հայտնի է նաև, որ ամիսներ առաջ շրջանառվում էր բժշկական մասնագիտական ասոցիացիաների միավորման մասին լուրը, որը սակայն, մասնակի է ստացվել, քանի որ ասոցիացիաների ընտրության մեջ խտրականություն է եղել։ Բացի այդ, Բազարչյանը ցանկացել է Ուրոլոգիայի ամբիոն բացել, ինչը ձախողվել է։ Վերոհիշյալ հարցազրույցում նա ասում է, որ նման ամբիոն ունենալու կարիք չի եղել, մինչդեռ շրջանառվող լուրերի համաձայն, բժիշկ ուրոլոգները չեն համաձայնել համագործակցել։

Ալեքսանդր Բազարչյանն առողջապահական ոլորտի այն ներկայացուցիչներից է, ով բավականին քիչ է երևում մամուլում, թեպետ, վստահ քայլերով բարձրանում է վերև։ Սակայն, զարմանալի է, որ որպես ՀՀ առողջապահության հաջորդ նախարար, նրա անունը չի շրջանառվում։

Ինչևիցե, գնահատենք պարոն Բազարչյանի ազնվությունը։ Այսպիսի ազնիվ նախարար պետք կլիներ առոջապահական ոլորտին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԻՄ ԼԱՎ…

Posted by Alexander Bazarchyan on Monday, March 2, 2020

MedMedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ