Գլխավոր էջ Գլխավոր Քաշը հղիության ընթացքում. որքա՞ն պետք է լինի նորման

Քաշը հղիության ընթացքում. որքա՞ն պետք է լինի նորման

3008
0

Գրեթե բոլոր կանայք հղիության ընթացքում գիրանում են: Բայց քանի՞ կիլոգրամ կարելի է գիրանալ, որպեսզի ավելորդ քաշը սպառնալիք չդառնա մոր ու պտղի համար: Հղիության ընթացքում քաշի համարժեք ավելացումը շատ կարեւոր է մոր ու ապագա երեխայի առողջության համար:

Սակայն քաշի ոչ նորմալ տատանումները երկարաժամկետ բացասական ազդեցություն են թողնում երկուսի առողջության վրա: Լավագույն տարբերակն այն է, որ կինը մինչեւ հղիանալն ու հղիության ամբողջ ընթացքում խստորեն վերահսկի իր քաշը:

1. Եթե մինչեւ հղիանալը քաշը նորմայից ցածր է, հղիության ընթացքում կարելի է ու նույնիսկ պետք է 12-18 կգ քաշ հավաքել:

2. Եթե քաշը նորմայի մեջ է, կողմնորոշվեք 11-15 կգ սահմանով:

3. Եթե մինչեւ հղիությունն ավելորդ քաշ ունեք, խորհուրդ է տրվում 5-11 կգ-ից ավելի չգիրանալ:

4. Եթե ճարպակալում կա՝ ապա թույլատրելի է 4-9 կգ-ից ոչ ավելին:

Որոշ հղի կանայք, նկատելով, որ արագորեն են գիրանում, սկսում են հրաժարվել այս կամ այն ուտելիքից կամ դիետա են պահում: Ոչ մի դեպքում չի կարելի աjդպես վարվել, քանի որ կալորիաների պակասը կարող է էապես ազդել երեխայի առողջության վրա: Պետք է՛ այցելել բժշկին և կազմել սննդակարգ:

Նյութի հեղինակ՝ Մանկաբարձություն և գինեկոլոգիայի կլինիկական օրդինատոր Անի Երեմյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ