Գլխավոր էջ Նորություններ Ծառայողական քննություն՝ ԱԱՏՄ աշխատակիցների նկատմամբ

Ծառայողական քննություն՝ ԱԱՏՄ աշխատակիցների նկատմամբ

1076
0

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հանրապետությունում գործող գազալցակայաններում տեղադրված սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակը։ Այս նպատակով ստուգայցերը կրում են պարբերական բնույթ։ Տարվա կտրվածով այս ուղղությամբ հարուցված վարչական վարույթների թիվն արդեն գերազանցում է 300-ը։

Հերթական դիտարկման ընթացքում հանրապետական նշանակության ճանապարհի Երեւան-Գյումրի հատվածում գործող գազալցակայաններից մեկի սանհանգույցում արձանագրվել են սանիտարական նորմերի խախտումներ։

Այս տնտեսվարողի հանդեպ այս տարվա նոյեմբերին կայացվել է վարչական վարույթի կարճման որոշում՝ խախտման բացակայության հիմքով։

Սակայն, քանի որ վերջին դիտարկումը, այնուամենայնիվ, բացահայտել է խնդիրներ, ծառայողական քննություն կիրականացվի ԱԱՏՄ այն աշխատակիցների հանդեպ, որոնք ներգրավված են եղել վարույթի կարճման գործընթացին նախորդած զննմանը եւ արձանագրություն են կազմել տվյալ սանհանգույցում խախտումների բացակայության վերաբերյալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ