Գլխավոր էջ Գլխավոր Ռուսաստանի իշխանությունները կարող են սեպտեմբերի 20-ից կարգավորել կորոնավիրուսի դեմ պայքարի հետագա ռազմավարությունը

Ռուսաստանի իշխանությունները կարող են սեպտեմբերի 20-ից կարգավորել կորոնավիրուսի դեմ պայքարի հետագա ռազմավարությունը

524
0

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի տեմպը մարտից ի վեր կրճատվել է 54 անգամ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մանակցությամբ կայացած կառավարության խորհրդակցության ժամանակ:

«Այս տարվա մարտից ի վեր նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենօրյա աճի տեմպերը նվազել են 54 անգամ: Այսօրվա դրությամբ ամենօրյա աճը կազմում է 0.5 տոկոս»,- ասել է Գոլիկովան:

Փոխվարչապետի խոսքով՝ օգոստոսի երրորդ կեսին կորոնավիրուսով վարակվածների թվում գերակշռում են ասիմպտոմ դեպքերը, իսկ ծանր կլինիկական ձևը նկատվում է վարակվածների 3.2 տոկոսի մոտ:

Ռուսաստանի իշխանությունները կարող են սեպտեմբերի 20-ից կարգավորել կորոնավիրուսի դեմ պայքարի հետագա ռազմավարությունը՝ պայմանավորված ուսումնական տարվա մեկնարկով և արձակուրդներից ռուսների վերադարձով:

«Ներկա պահին ՌԴ-ում դիտվում է հիվանդության կարգավորման կայուն միտում»,- ասել է Գոլիկովան:

Վերջինս հավելել է, որ կորոնավիրուսի դեմ գրանցված առաջին ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու ցանկություն են հայտնել 27 երկրներ:

Աղբյուրը` news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ