Գլխավոր էջ Գլխավոր Հղիները չպետք է օրական 200 միլիգրամից ավել կոֆեին օգտագործեն

Հղիները չպետք է օրական 200 միլիգրամից ավել կոֆեին օգտագործեն

718
0

Կոֆեինը վտանգավոր է հղի կանանց համար։ Այս մասին հայտնում է Sky News-ը, վկայակոչելով Ռեյկյավիկի համալսարանի պրոֆեսոր Ջեք Ջեյմսի հետազոտությունը։ Ըստ այդմ, բոլոր այն կանայք, ովքեր հղի են, կամ պատրաստվում են հղիանալ, չպետք է օրական 200 միլիգրամից ավել կոֆեին օգտագործեն։ Պրոֆեսոր Ջեյմսի կատարած հետազոտությունների համաձայն, կոֆեինը կարող է բերել հղիության ոչ ցանկալի արդյունքի։ Կոֆեինի, նշված քանակից շատ օգտագործումը կարող է բերել նրան, որ երեխան մահացած ծնվի, կամ վիժում լինի, կամ էլ երեխան ծնվի թերքաշ։ Իդեալականը, ըստ գիտնականները մինչ հղիությունը եւ հղիության ողջ ընթացքում կոֆեինից հրաժարվելն է, սակայն եթե դա հնարավոր չէ, ապա պետք է հասցնել հնարավոր նվազագույն չափի։

Աղբյուրը` hraparak.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ