Գլխավոր էջ Նորություններ 5 միֆ՝ դաշտանադադարի մասին

5 միֆ՝ դաշտանադադարի մասին

1006
0
Հաճախ այս կամ այն երևույթի մասին միֆերն այնքան շատ են, որ իրականության համար տեղ չի մնում: Հենց այսպես էլ դաշտանադադարի մասին այնքան ենք խոսում, որ կանայք միայն անունը լսելիս սարսափում են: Դաշտանադադարի մասին ամենատարածված միֆերի մասին MedMedia.am-ը զրուցել է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ Պավել Սոցկու հետ: «Իրականում, հաճախ ամեն բան առավել հեշտ է անցնում և պետք չէ վախենալ: Այո, կլիմաքսն ունի մի քանի հիմնական և տհաճ նշաններ, սակայն դրանք միաժամանակ չեն արտահայտվում»,-նշեց գինեկոլոգը, շարունակելով. «Գզրագետ մոտեցման դեպքում կարելի է հաջողությամբ պայքարել դրանց դեմ»: Այսպիսով ներկայացնենք մի քանի միֆ և դրանց պարզաբանումները, այսպիսով.

1. Կլիմաքսի ժամանակ գեղեցկությունն առհավետ կորչում է «Կլիմաքսի ընթացքում էստրոգենի քանակը նվազում է, և դա իսկապես անրադառնում է մաշկի և մազերի որակի վրա: Սակայն դա չի նշանակում, որ շտկելն անհնար է»,-ասաց մասնագետը և շեշտադրեց, որ կնոջ գեցեկության վրա անրադառնում է նաև սթրեսը, նստակյաց կյանքը և վնասակար սովորությունները:

2. Կանայք վստահ են, որ չկա դաշտան, չկա նաև հղիություն Բայց գինեկոլոգը հորդորում է ժամանկից շուտ չկորցնել զգոնութնությունը: «Կինը կարող է հղիանալ նախադաշտանային շրջանում կամ դաշտանի բացայայության դեպքում, ընդ որում՝ այդպիսի դեպքերը շատ են»,-նկատեց բժիշկը:
3. Դաշտանադադարի շրջանում կորչում է սեռկան հակումը «Էստրոգենի ցածր մակարդակի հետևանքով սեռական օրգանները ժամանակի ընթացքում փոփոխվում են չափերով, փոխվում է նաև հեշտոցի ձևը և տոնուսը, լորձաթաղանթը դառնում է չոր և բարակ»,-ի պատասխան ասաց գինեկոլոգն ու հավելեց, որ կան ինտիմ հիգենայի հատուկ միջոցներ, որոնք օգնում են հաղթահարել անհարմարությունը և վերկանգնել PH-ի բնական մակարդակը, բացի դրանից ՝ ամեն բան կանխված է նաև կնոջ առողջական վիճակից և տրամադրությունից:

4. Կլիմաքսի ընթացքում փչանում է բնավորությունը: «Հանկարծակի ջերմային առհոսքը և մյուս տհաճ ախտանիշներն իսկապես ի զորու են փչացնել տրամադրությունը, սակայն որպեսզի վատ տրամադրությունը մշտապես կայուն վիճակ չդառանա, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել», ընդգծեց բժիշկ Սոցկին և ավելացրեց. «Լավ կլինի դիմել գինեոլոգի, ով փոխարինող հորմոնային կամ դեղաբույսերի հիման վրա թերապիա կնշանակի՝ կախված ձեր օրգանիզմի առանձնահատկություններից»:

5. Կլիմաքսից հետո վատթարանում է առողջական վիճակը «Վիճակագրության համաձայն կանանց 15-20% ինքնազգացողության ոչ մի փոփոխությունը չի ունենում»,-ասաց Պավել Սոցկին և ավելացրեց. «Ապացուցված է, որ կլիմակտերիկ համախտանիշը հաճախ զարգանում է այն կանանց դեպքում, ովքեր անհավասարակշիռ են, ծանր սթրեսները են ապրել, ունեն քրոնիկական հիվանդություններ և այլն»:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ