Գլխավոր էջ Գլխավոր Բա մյու՞ս հարցերը, տիկի՛ն Նիկողոսյան,

Բա մյու՞ս հարցերը, տիկի՛ն Նիկողոսյան,

2041
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի քանի օր է ինչ կրկին ամենաքննարկված նախախարարն է և գտնվում է լրատվադաշտի էպիկենտրոնում։ Նախ լուրեր տարածվեցին, որ նախարարը հրաժարական է տալու օգոստոս ամսվա վերջին, ապա համացանցից հեռացվեցին Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան անձնական և պաշտոնական էջերը, չկա նաև թվիթերյան էջը։ Լուրեր տարածվեցին ԱԱԾ հրավիրվելու և Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանելու մասին, ընդամենը երեկ էլ նշվեց, որ Արսեն Թորոսյանը նամակագրություն է ունեցել կարանտինային վայրերի ղեկավար Նարեկ Վանեսյանի հետ և հայտնել, որ տեղյակ է միայն 14-15 մլն․ դոլարից, իսկ մնացածը թող իրենք պարզեն, ասում են այս խոսակցությունների մաս է կազում նաև այն արտահարտությունը, որ Թորոսյանը ասել է․ «Գնացեք ձեր հիվանդին տիրություն արեք»։ Լրատվականներից մեկի աղբյուրի համաձայն ԱԱԾ կոտրել է Թորոսյանի ֆեյսբուքյան էջը և խոսակցությունները դրել Նիկոլ Փաշինյանի սեղանին, որն էլ հանդիսացել է վիճաբանության հիմնական մեխը։ Սրան հաջորդեց հավանական հրաժարականը և ապա արձակուրդ մեկնելը։

Լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի մասով, տեղեկատվությունը հերքեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և հայտնեց, որ տարաձայնություններ չկան։

Մի քանի օր է առողջապահության նախարարի մամուլի խոսնակը ասում է, որ չի մեկնաբանում տեղեկությունները, իսկ այսօր մեկանբանեց և հերքեց հրաժարականի լուրը, ասելով․ «Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում»:

Հատուկ շեշտադրեց արձակուրդի գնալու պատճառը․ «Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում:Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»:

Ի՞սկ մյուս հարցերը տիկին Նիկողոսյան․

1․ Ինչու՞ փակվեցին սոցիալական ցանցերի մի քանի հազար դոլոր արժեցող էջերը

2․Նախարարը հրավիրվե՞լ է ԱԱԾ, և ինչու՞

3․ԱԱԾ-ն կոտրե՞լ է նախարարի Ֆեյսբուքյան էջը

4․ Նիկոլ Փաշինյանը և Արսեն Թորոսյանը հանդիպե՞լ են

5․ Առկա՞ է Նարեկ Վանեսյանի հետ նամակագրություն

Հարցերը ուղղեցինք առողջապահության նախարարի մամուլի խոսնակին, ով հայտնեց, որ անիմաստ է համարում մեկնաբանել նման լուրերը։

Աննա Ավետիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ