Գլխավոր էջ Նորություններ Պայթյունից տուժածներից մեկին պատրաստվում են վիրահատել․ ԱՆ խոսնակ

Պայթյունից տուժածներից մեկին պատրաստվում են վիրահատել․ ԱՆ խոսնակ

386
0

Այսօր Քանաքեռ -Զեյթուն համայնքի Ռայնիսի փողոցի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա երկու տուժած՝ 1949 թվականին ծնված կին և 1979 թվականին ծնված տղամարդ, նրանք հոսպիտալացվել են և գտնվում են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում:

Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար Tert. am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հետ։

Նրա փոխանցմամբ՝ կնոջ վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության, այս պահին պատրաստվում է վիրահատության.

«Տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրան ինկուբացրել են, հրավիրվել է այրվածքաբան, անհրաժեշտ բոլոր միջոցառումները արվում են»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ