Գլխավոր էջ Նորություններ Կինն ու տղամարդը կարո՞ղ են գտնվել հավասար հարթության վրա

Կինն ու տղամարդը կարո՞ղ են գտնվել հավասար հարթության վրա

724
0
Այսօր Կանանց հավասարության օրն է։ Մինչ օրս կանայք մեր երկրում ենթարկվում են բռնության, որոնց խնդրի վերջնական լուծումը դեռևս երազանք է։  Որքանո՞վ են Հայաստանում կանայք հավասարության վրա գտնվում և ինչպե՞ս են պաշտպանվում կանաց իրավունքները՝ Medmedia.am-ը զրուցեց «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Կարինե Դավթյանի հետ։

«Կանայք ենթարկվում են տարատեսակ խտրականությունների բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, աշխատանքում, քաղաքականության մեջ և այլն: Հատկապես COVID-19-ի ընթացքում կանանց և ընտանիքների բռնության, աշխատանքային հարաբերություններում կանանց աշխատանքային իրավունքների ոտնահարման թվերը բավականին բարձր են եղել։ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայում համավարկի ընթացքում ընտանեկան բռնության թվերը ապրիլ մայիս ամիսներին աճել են 50 տոկոսով, իսկ առանձին մեր կազմակերպության՝ «Կանանց իրավունքների տուն» դիմելիության ցուցանիշը նախորդ ամսիների հետ համեմատած ընտանեկան բռնության թիվն աճել է 47 տոկոսով։ Պատճառները տարբեր են, որոնցից ամենակարևորը բռնարարի հետ նույն տանիքում երկար գտնվելու արդյունքում է եղել» ։
Մայիս, հունիս, հուլիս ամիսներին «Կանանց իրավունքների տուն» դիմած ընտանեկան բռնության դեպքերի թիվը կազմել է 40, որից 38 ընտանեկան, 2-ը՝ սեռական բռնության։ Հասարակության մեջ կինը գրեթե միշտ ասոցացվում է որպես թույլ սեռ, օրինակ վաղ ժամանակներում կինն իրանվունք չուներ ընտրվելու, աշխատելու և այլն, քանի որ ինչ-որ աշխատանքներ կամ թեկուզ մասնագիտություն հասարակության մեջ ընկալվում են որպես «տղամարդու աշխատանք կամ մասնագիտություն» կամ «կանացի աշխատանք կամ մասնագիտություն»:
Համեմատած վաղ ժամանակներում, իհարկե առաջընթացներ ունենք, սակայն այն այժմ բավարար չէ, քանի դեռ կանայք մինչև այժմ էլ պայքարում են իրենց իրավունքների համար:
Գրեթե բոլոր ոլորտներում կան կին աշխատակիցներ, սակայն օրինակ կրթության, առողջապահության, բիզնեսի և հարակից ոլորտներում կանայք մեծապես զբաղեցնում են ցածր պաշտոններ և ներգրավված են քիչ վարձատրվող աշխատանքներում տղամարդկանց համեմատ:

«Մենք ունենք 132 պատգամավոր, որից 31-ն են կին և ընդամենը 1 կին քաղաքապետ, համայնքի ղեկավարներն ու ավագանիների թիվը ևս բավարար չէ և սրանք որպես հավասարություն չի կարելի դիտարկել։ Քաղաքականության մեջ ևս կա այն կարծրատիպը, որ կինը պետք է նստի տանը և երեխայի խնամքով զբաղվի։ Կնոջ աշխատանքին փորձում են պիտակավորումներ տալ ասելով՝ «կամոթ է, սա կնոջ տեղ չի», «կարծես տղամարդ լինի» և մի շարք անհասկանալի արտահայտություններ և նման դեպքում, ցավոք շատ կանայք չեն պայքարում քանի որ իրենց ընտանիքի անդամների կողմից խոչընդոտվում է կարիերայի աճի կամ առհասարակ աշխատելու հեռանկարները:
Նման խնդիրներից խուսափելու համար Կարինե Դավթյանը կանաց խորհուրդ տվեց պայքարել իրենց իրավունքների իրացման համար:
«Կանանց իրավունքների տունն իրականացնում է տարատեսակ հզորացման հանդիպումներ կանանց իրավունքների, աշխատանքային իրավունքների մասին, ինչպես նաև իրականացնում հանդիպումների շարք պատգամավոր և ակտիվիստ կանանց հետ, որպեսզի բարձրացվի իրազեկվածության մակարդակը, մոտիվացիան, ինչպես նաև հզորացվի կանանց համայնքը և այլն:

Նմանատիպ աշխատանքներ պետք է իրականացվի ոչ թե մասնավոր կազմակերպությունների կողմից, այլև պետության կողմից պետք է լինի քաղաքական կամք: Ես երբեք չեմ ասում, որ կանայք թուլ սեռ են, սակայն ցավոք հասարակության ստվար զանգվածն այդպիսի ընկալումներ ունի կանանց նկատմմաբ: Ցանկացած աշխատանք՝ լինի դա ավտոտեխսպասարկման մասնագետ թե այլ աշխատանք, նմանատիպ աշխատանքները կամ մասնագիտությունը համարվում է ամոթ աղջկա համար: Պետք է փորձել կոտրել այդ կարծրատիպերը տարբեր քննարկումնների, ոչ ֆորմալ կրթական հանդիպումների միջոցոներով՝ օգտագործելով լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների միջոցոները, սոցիալական կայքերը և այլն, քանի որ ուսումնական հաստատություններում նման քննարկումներ ցավոք ներառված չեն»։

Ի վերջո՝ կարող ե՞նք հասնել նրան, որ Հայաստանում կինն ու տղամարդը հայտնվեն հավասար հարթակի վրա, թե այնուամենայինիվ որևէ խանգարող հանգամանք լինելու է՝ ստացանք հետևյալ պատասխանը․

«Իրականում ես լավատես եմ տրամադրված և հավատում եմ, որ հնարավոր է, եթե մենք ուժեղացնենք կրթությունը։ Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում, եթե կանայք շարունակեն պայքարել իրենց իրավունքների իրացման և հավասարության համար, ապա այո,՛ամեն ինչ կստացվի»։
Վերջինս հավելեց, որ ընտանեկան բռնության դեպքերի աճը նաև կախված է նրանից, որ կանանց շրջանում բարձրանում է իրազեկվածության մակարդակը և արդեն սկսում են բարձրացանել իրենց խնդրի մասին։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ