Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարը լքում է “մարտի դաշտը”

Առողջապահության նախարարը լքում է “մարտի դաշտը”

638
0
Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Կարապետյանը գրում է․

« Արսեն Թորոսյանի շուրջ ծավալվող ողջ բեմականացումը ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի` կոռոնավիրուսային այս խայտառակ ձախողումներից “ինքնամաքրվելու” և սեփական պատասխանատվությունն ամբողջապես նրա վրա դնելու փորձ:

Առողջապահության նախարարն արձակուրդ է վերցրել, և անկախ “օդում կախված” տարբեր լուրերից, սա փաստ է: Հասկանում եք, չէ, երկրում արտակարգ դրություն է, ամեն օր այս վարակի պատճառով մարդիկ են մահանում, բոլորս դիմակներով ենք շրջում, մեկ րոպե օդ շնչելու նպատակով դիմակն իջեցնելու համար անխնա տուգանվում, անգամ երեխաները դպրոցում են ստիպված են լինելու 5-6 ժամ անընդմեջ դիմակ կրել, իսկ առողջապահության նախարարը արձակուրդ է գնում: Առողջապահության նախարարը լքում է “մարտի դաշտը”, ինչպես իրենք են սիրում համեմատել համավարակի դեմ պայքարը (կամ դրա բացակայությունը) պատերազմի հետ…
Կվերադառնա նա արձակուրդից թե ոչ, սա արդեն կարևոր չի, քանի որ իշխանության վարկանիշի պատասխանատումները մշտապես ընտրում են թույլ և հնացած հնարքներ: Գիտեք, Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելը չի փոխելու հանրության վերաբերմունքը Ձեր հանդեպ, եթե անգամ պարետին կամ ողջ կառավարությանն ազատեք աշխատանքից, միևնույնն է, պարոն վարչապետ, անձամբ Ձեր ընտրած մարտավարությունն է հանգեցրել 1100-ից ավելի մարած կյանքերի և որբացած ընտանիքների, Ձեր կողմից են կայացվել որոշումներ, Դուք եք ղեկավարում երկիրը» ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ