Գլխավոր էջ Medmedia TV Անհետացած աղջնակի առեղծվածը․ ինչու՞ է լռում Ռազմիկ Աբրահամյանը

Անհետացած աղջնակի առեղծվածը․ ինչու՞ է լռում Ռազմիկ Աբրահամյանը

88218
0

Սյուզաննա Պատվականյանի և նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարատ Կոստանյանի հաղորդման հիման վրա Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում արդեն երրորդ անգամ շարունակվում է Պատվականյանի դատական նիստն ընդդեմ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ա․ Արսենյանի և քննիչ Զ․ Կարապետյանի դեմ, որն ուղղված է ապօրինի որոշումները վերացնելուն։ Դիմումով հայտնվել էր, որ քսան տարի առաջ փետրվարի 16-ին Պատվականյանը «Արմենիա» բուժկենտրոնում ունեցել է դուստր և ինրչպես նա է փաստում՝  երեխայի որդեգրման գործընթացում տեղի են ունեցել խախտումներ։ Իր բնութագրմամբ՝ դատական համակարգի բացթողումների հետևանքով իրենից խլել են իր Ստելլային։

Պատվականյանը վստահեցնում է՝ ովքեր փորձում են կոծկել ապօրինությունները պետք է պատասխան տան, ինքը չի պատրաստվում նահանջել, ավելին, վստահ է, որ արդեն 20 ամյա դստերը գտնելու է և հայ մայրերով պետք է հասնեն նրան, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ժամանակին զբաղվել են երեխաների ապօրինի առք ու վաճառքով՝ պատժվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ