Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Թորոսյանին այս պահին արձակուրդ ուղարկելը սովորական դավաճանություն է. Սամվել Ֆարմանյան

Թորոսյանին այս պահին արձակուրդ ուղարկելը սովորական դավաճանություն է. Սամվել Ֆարմանյան

831
0

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ համավարակի այս փուլում արձակուրդ գնալուն: Գրառման մեջ ասվում է.

«Սիլլոգիզմ ա լյա Տեր-Պետրոսյան

a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, որտեղ վարչապետը «գերագույն գլխավոր հրամանատարն» է, իսկ առողջապահության նախարարը փաստացի «շտաբի պետ-զորքերի հրամանատարը»,

c) Ով պատերազմի ժամանակ արձակուրդ է ուղարկում «շտաբի պետ-զորքերի հրամանատարին» նա կամ պատերազմը գիտակցված տանում է պարտության կամ էլ ցանկանում է վերջինիս վրա բարդել արդեն իսկ պարտված պատերազմի պատասխանատվությունը, ինչը դեռ շարունակվող պատերազմի պարագայում ոչ միայն պարզ խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի, այլ սովորական դավաճանություն»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ