Գլխավոր էջ Գլխավոր Ո՞վ է փոխարինում Արսեն Թորոսյանին

Ո՞վ է փոխարինում Արսեն Թորոսյանին

3899
0

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Նախարարի աձակուրդում գտնվելու ընթացքում, նրան փոխարինելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։
Վերջինս, նախարարի առաջին տեղակալ է նշանակվել 2020 թվականի մայիսի 11-ին։
Անահիտ Ավանեսյանը 2000-2001 թվականներին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում: 2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել: 2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն: 2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում եղել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն: 2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանկ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկատվություն, որ այսօր առավոտյան թեժ բանավեճ է եղել Փաշինյանի և Թորոսյանի միջև, հնչել են փոխադարձ վիրավորանքներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ