Գլխավոր էջ Նորություններ Նախարարը ջնջվել է ՖԲ-ից Արա Մինասյանից ներողություն չխնդրելու համա՞ր

Նախարարը ջնջվել է ՖԲ-ից Արա Մինասյանից ներողություն չխնդրելու համա՞ր

862
0

Hraparak.am-ը գրում է.

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ջնջվել է ֆեյսբուքից․  չկա նրա ո՛չ պաշտոնական, ո՛չ անձնական էջը, որում նա ակտիվ էր և որը հազարավոր հետևորդներ ուներ։
Մինչ այս պահն այդպես էլ հայտնի չդարձավ էջերը ջնջելու պատճառը, նրա մամուլի խոսնակն էլ չի մեկնաբանում Թորոսյանի այդ քայլը։ Համացանցում խոսակցություն շրջանառվեց, որ նախարարը հրաժարական է տվել, ինչը կառավարությունից հերքեցին։ Այժմ էլ խոսակցություններ կան, որ Թորոսյանի կողմից ֆեյսբուքյան հաշիվները փակելը կապ ունի «Սուրբ Գրիգոր Լուսավորի» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից ներողություն խնդրելու հետ։

Հիշեցնենք՝ ըստ դատարան ի վճռի՝  պատասխանողներ Արսեն Թորոսյանն ու ՀՀ առողջապահության նախարարությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով պետք է ներողություն խնդրեր Արա Մինասյանից՝ տեսանյութը վերնագրելով՝ «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:

Ավելի ուշ, Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր վճիռը, այնուհետև ուղիղ եթերով հայտարարել, որ հանրությունը շարունակում է չվստահել Հայաստանի դատական համակարգին:
Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արսեն Թորոսյանը չի կատարել դատարանի որոշումը․ «Ընդհանուր առմամբ, ինքը կարող է կատարել հարկադիր եւ կամավոր, չեմ կարող ասել, որ պարտադիր կատարողական թերթ պետք է լինի, որ կատարի։ Ես որակումներ չէի տա, բայց այս պահին կարող եմ ասել՝ վճիռը կատարված չէ»։

Նշենք, որ դատարանը որոշել էր պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը պարտավորեցնել պահպանել տեսանյութերը Ֆեյսբուք սոցիալական կայքի՝ պատասխանող Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում: Պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը, վճիռը օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ և ներողություն խնդրել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ տեքստը, ինչ նախատեսված է Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ եթերի համար:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն պետք է կատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ