Գլխավոր էջ Uncategorized Կիսատ ջեբով, ու՞ր ես գնում, թորոս ջան․․․

Կիսատ ջեբով, ու՞ր ես գնում, թորոս ջան․․․

1039
0
Paracelsus հասարակական կազմակերպության նախագահ Նունե Ներսիսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է:
«Ասում են Թորոսյանը մինչև ՔՊ նիստը հրավիրված է եղել ԱԱԾ: Չնայած պարզից էլ պարզ է , որ շունը շան թաթ չի տրորում , բայց այս անգամ իրողությունը դուրս է ցանկացած ստանդարտներից ։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով կորոնավիրուսից, իսկ իրականում անհայտ պատճառներով, Հայաստանում արդեն մահացել է արդեն մոտ 1100 մարդ և ոչ մի հետաքննություն, ոչ մի քրեական գործ, ոչ մի մեղադրյալ: Չկա ախտաբանաանատոմիական եզրակացություն , չկա դատաբժշկական փորձաքննություն , հետևաբար չկա նաև մեղադրյալ։
Բոլոր մահվան դեպքերը պետք է դառնան համալիր նախաքննության առարկա, իսկ բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Կարծում եմ Դավիդյանցն էլ գիտեր այս մասին ու հենց դրա համար ժամ առաջ գրեց ազատման դիմում ։ Չէ, բայց սպասեք, Թորոսյանի ոճրագործությունները միայն կորոնայով չեն սահմանափակվում, դեռ այնքան մեզ ծանոթ ու նաև անծանոթ արաքներ կլինեն, որ նույնիսկ զարմացած կմնանք։ Բայց դե ես ու իմ նման մտածող ընկերներս չենք ուզում , որ հրաժարական տա։ Ու գիտեք ինչ՞ու։ Թորոսյանը շատ ինֆորմացիայի է տիրապետում , նա չպիտի կարողանա փախնել պատասխանատվությունից։ Ասում են չէ, խորտակվող նավից առաջինը առնետներն են փախչում ։Բայց այս անգամ այս առնետը իր հետ պետք է տանի նաև իր համախոհներին , հանցակիցներին ։ Չէ, Թորոսյան սենց չեղավ, մի քիչ էլ ձգի, դեռ վերջնակետին չես հասել, դեռ անելիքներ կան ։ Կիսատ ջեբով, ու՞ր ես գնում, թորոս ջան․․․»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ