Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են ռախիտի առաջացման պատճառները

Որո՞նք են ռախիտի առաջացման պատճառները

1100
0

Ռախիտը ներկայացված է ոսկրերի փափկացումով կամ թուլացումով, որը առաջանում է վիտամին D-ի երկարատև անբավարարությամբ: Դրա անբավարարությունը բերում է ոսկրերում կալցիումի և ֆոսֆորի մակարդակների պահպանման դժվարությանը, որից և առաջացնում է ռախիտ: Ռախիտի առաջացման պատճառների, բուժման և կանխարգելման մասին MedMedia.am-ը Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ, բ.գ.թ Մարի Դարակչյանի հետ: «Խնդրի զարգացման պատճառագիտության մեջ առկա են 2 խումբ պատճառներ, դրանցից առաջինը սննդից վիտամին D ստացման անբավարարությունն է, երկրորդը՝ օրգանիզմում առկա նյութափոխանակային խանգարումներ, որոնց արդյունքում օրգանիզմում առկա բավարար քանակությամբ վիտամին D իր ֆունկցիաները լիարժեք չի իրականացնում»,-ընդգծեց բժշկուհին և հաելեց, որ երբեմն նաև սննդից ստացվող կալցիումի անբարար քանակությունը ևս կարող է բերել ռախիտի զարգացման:
Խոսելով ռախիտի ախտանիշներից Մարի Դարակչյանն առանձնացրեց.
1. Աճի դանդաղում
2. Ողնաշարի, կոնքի ոսկրերի և ոտքերի ցավ
3. Մկանային թուլություն
«Ռախիտի ժամանակ դիտվում է ոսկրերի ծայրային հատվածների փափկեցում, որը բերում է ոսկրային դեֆորմացիաների»,-ասաց մանկաբույժն ու մատնանշեց դրան արտահայտման տեսակները. «Կարող է արտահայտվել սրունքների և ծնկների դեֆորմացիայով (0-աձև կամ X-աձև), դաստակների և կոճերի հաստացումով, կրծոսկրի դեֆորմացիայով»: Ինչ վերաբերում է հիվանդության զարգացման համար ռիսկի գործոններին, մասնագետն ընդգծեց.
1. Մաշկի մուգ գունավորումը:
2. Մոր մոտ վիտամին D անբավարարությունը հղիության ընթացքում:
3. Հյուսիսային լայնություններում ապրելը: Արևոտ օրերի պակասը կարող է նպաստել հիվանդության զարգացմանը:
4. Անհաս նորածին:
5. Դեղորայքի կիրառություն:
Անրադառնալով ռախիտի բարդություններին Մարի Դարակչյանը նշեց. «Դարանք կարող են արտահայտվել աճի դանդաղումով, ոսկրային մնայուն դեֆորմացիաներով, ծռված ողնաշարով, ատամների խնդիրներով, ցնցումներով»:
Բժշկուհին տեղեկացրեց, որ ախտորոշումը հիմնված է երեխայի զննման և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վրա:
«Ռախիտի բուժումը ներառում է վիտամին D և կալցիումի պրեպարատների օգտագործում»,-ընդգծեց բժշկուհին և շարունակեց. «Ոսկրային որոշ ծռվածությունների ուղղման համար, հնարվոր է հատուկ ուղղող կորսետների կիրառություն, իսկ ծանր դեպքերում վիրահատական բուժման իրականացում»:
Ինչ վերաբերում է հիվանդության կանխարգելմանը, Մարի Դարակչյանը հորդորեց հետևել ստորև նշված քայլերին.
1. 10-15 րոպե կեսօրին իրականցվող զբոսանքը արևի տակ բավարար է վիտամին D անհրաժեշտ քանակության արտադրման համար, սակայն սա ևս պետք է համաձայնեցնել մանկաբույժի հետ
2. Սննդակարգի հարստացումը ձկան յուղոտ տեսակներով, ձվի դեղնուցով: (Վիտամին D աղբյուր են հանդիսանում նաև կաթնախառնուրդը, հացը, կովի կաթը, նարնջի հյութը):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ