Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում «Վենեսուելայից 500 կամավոր պատրաստ է կորոնավիրուսի դեմ ռուսական գրանցված պատվաստանյութի փորձարկումներին մասնակցել»․...

«Վենեսուելայից 500 կամավոր պատրաստ է կորոնավիրուսի դեմ ռուսական գրանցված պատվաստանյութի փորձարկումներին մասնակցել»․ Վենեսուելայի առողջապահության նախարար

377
0

Վենեսուելայի կառավարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» (Спутник V) պատվաստանյութի արտադրման և փորձարկումներին մասնակցության շուրջ, այս մասին նախօրեին հայտնել է Crónica Uno հրատարակությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոյի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը բավականին ակտիվ է ընթանում, և վենեսուելական կողմն արդեն պատրաստ է 500 կամավոր ուղարկել, որոնք պատրաստ են ռուսական դեղամիջոցի փորձարկումների հերթական փուլին մասնակցել։

Նշվում է, որ Կարակասը միայն ռուսական պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ չի աշխատում։ Ալվարադոյի խոսքով՝ իր գերատեսչությունը զուգահեռաբար բանակցություններ է վարում չինական Sinovac Biotech-ի հետ՝ պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը Վենեսուելայում անցկացնելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։

«Սպուտնիկ 1»-ն ամբողջ աշխարհում ակտիվացրել է տիեզերական հետազոտություները։ Կորոնավիրուսի դեմ նոր ռուսական պատվաստանյութը միջազգային հանրության համար նման նշանակություն ունի, ուստի՝ այս համեմատության արդյունքում էլ այն «Սպուտնիկ 5» անվանումն է ստացել»,- ասվում է անվան ընտրության բացատրության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ