Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄԷ-ն կարող է կրկին գիշերային պարեկային ժամ սահմանել կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով

ԱՄԷ-ն կարող է կրկին գիշերային պարեկային ժամ սահմանել կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով

397
0

Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են կրկին գիշերային պարեկային ժամ սահմանել կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, հաղորդում է AP-ը:

Երկրում այս շաբաթ հուլիսի կեսերից առաջին անգամ վարակվածների թիվն աճել է 400-ով: Մեկ օրում գրանցվել է վարակման 461 եւ մահվան 2 դեպք:

Առողջապահության նախարար Աբդուլ Ռահման բին Մոհամեդ ալ-Օվայսը զգուշացրել է, որ վարակման դեպքերի թիվը կարող է աճել նախորդ 2 շաբաթվա ընթացքում դեպքերի «տագնապալի» աճի պատճառով:

ԱՄԷ-ում գրանցվել է վարակման 65 802 եւ մահվան 369 դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ