Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Պեկինում չեղարկել են բացօթյա տարածքում դիմակի պարտադիր կրման պահանջը

Պեկինում չեղարկել են բացօթյա տարածքում դիմակի պարտադիր կրման պահանջը

1117
0

Պեկինի առղջապահության մարմինները չեղարկել են բացօթյա տարածքում դիմակի պարտադիր կրման պահանջը այն բանից հետո, երբ քաղաքում 13 օր անընդմեջ կորոնավիրուսի նոր դեպքեր չեն եղել։

Չնայած կանոնի մեղմացմանը Պեկինի բնակիչների մեծ մասը ուրբաթ շարունակել է դիմակներ կրել, փոխանցում է Reuters-ը։

Ոմանք նշել են, որ դիմակն իրենց օգնում է անվտանգության մեջ զգալ։

Պեկինի առողջապահության մարմիններն արդեն երկրորդ անգամ են մեղմացնում մայրաքաղաքում դիմակներ կրելու կանոնը, որը զգալի չափով վերադարձել է նորմալ կյանքի։

Չինաստանը մայրաքաղաքում, Սինցզյանում եւ այլ վայրերում բռնկումները հաջողությամբ զսպելուց հետո 5 օր շարունակ երկրի մայրցամաքային մասում տեղական փոխանցման նոր դեպքերի մասին չի հաղորդել։

Փորձագետներն ասում են, որ այս հիվանդության դեմ պայքարում երկրի հաջողության բանալին կանոնների խիստ պահպանումն էր, ներառյալ դիմակների կրումը, տնային պարտադիր կարանտինը եւ զանգվածային թեստավորումը։

Իշխանությունները օգոստոսի 20-ին հայտնել են երկրի մայրցամաքային հատվածում 22 բերովի դեպքերի մասին եւ ոչ չինացի քաղաքացիների մեծ մասի համար սահմանները փակել են։ Բռնկման սկզբից երկրում գրանցվել է ընդհանուր 84 917 դեպք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ