Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում ԿԽՄԿ վրաններ է նվիրաբերել Արցախին

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում ԿԽՄԿ վրաններ է նվիրաբերել Արցախին

341
0

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 45մ² մակերեսով 4 վրան նվիրաբերել է առողջապահության նախարարությանը: Այդ մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ նմանօրինակ վրանների հերթական խմբաքանակ ստացել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Վրանները դաշտային պայմաններում կարող են օգտագործվել որպես հոսպիտալ, բուժկետ, կացարան, աշխատանքային սենյակ, խոհանոց, կամ այլ անհրաժեշտ նպատակների համար:

Նշվում է նաև, որ ԿԽՄԿ առաքելությունը COVID-19-ի վարակի տարածումը կանխելու ուղղությամբ Արցախում իրականացրել և իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ