Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի նկատելի մուտացիա չի արձանագրել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի նկատելի մուտացիա չի արձանագրել

478
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լուրջ մուտացիաներ կորոնավիրուսի գենոմում չեն հայտնաբերել, ինչը նշանակում է, որ ինֆեկցիան սկսում է թուլանալ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԱՀԿ մասնագետ Քեթրին Սմոլվուդին։ «Մեզ հասանելի է վիրոլոգիական բազմաթիվ փաստաթղթեր եւ հետազոտություններ, որոնք ուսումնասիրում են կորոնավիրուսի մուտացիաները։ Ներկայումս մենք նկատելի փոփոխություններ չենք տեսել այն բանում, թե ինչպես է վիրուսը գոյատեւում բնակչության մեջ»,- ասել է Սմոլվուդը։ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է ուշադրությամբ հետեւել կորոնավիրուսային հիվանդության զարգացմանը ինչպես կլինիկական դրսեւորումներում, այնպես էլ զուտ վիրուսոլոգիական առումով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ