Գլխավոր էջ Նորություններ Հայտնաբերվել է ատամները կարիեսից պաշտպանելու նոր միջոց

Հայտնաբերվել է ատամները կարիեսից պաշտպանելու նոր միջոց

443
0

Իլինոյսի համալսարանի գիտնականները իրականացրած գիտական փորձարկումների ընթացքում ստացել են մի քիմիական նյութ, որը թույլ կտա ապագայում ստեղծել ատամի մածուկ, որն էլ իր հերթին ի զորու կլինի պաշտպանել ատամները կարիեսից։ Այս մասին հայտնում է New Atlas-ը։

«Ատամների կարիեսը զարգանում է բերանի խոռոչում ապրող Streptococcus mutans բակտերիաների ազդեցությամբ, որոնք ատամների վրա ձեւավորում են շերտ, որն էլ քայքայում է էմալը։ Նախկինում այդ միկրոբների ոչնչացման համար օգտագործվում էր ցինկի օքսիդը, կամ երկաթի օքսիդը, կամ էլ արծաթը, սակայն դրանք միաժամանակ նաեւ ոչնչացնում են օգտակար միկրոբները»,- ասվում է New Atlas-ի հրապարակման մեջ։

Գիտափորձերի ժամանակ, մասնագետների ուշադրությունը գրավել են ցերիումի օքսիդի նանոմասնիկները։ Շարունակելով փորձերը, գիտնականները նկատել են, որ այդ նանոմասնիկները կարող են ոչնչացնել կարիեսի առաջացմանը նպաստող շերտը, որի մասին արդեն նկարագրել ենք վերեւում, ոչնչացնել 40 տոկոսով։ Բացի այդ, այն պակաս տոքսիկ է մարդու բերանի խոռոչի մնացած բջիջների համար։ Գիտնականները հույս ունեն, որ իրենց կհաջողվի այս նյութը միացնել էմալն ամրացնող ֆտորիդների հետ, եւ ստանալ մածուկ, որը կկարողանա պաշտպանել մարդու ատամները կարիեսի առաջացումից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ