Գլխավոր էջ Նորություններ Համաճարակը չի խանգարի Վրաստանում անցկացվող ընտրություններին. Գախարիա

Համաճարակը չի խանգարի Վրաստանում անցկացվող ընտրություններին. Գախարիա

396
0

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Մինչ օրս նրանց մասնակցելու համար արդեն գրանցվել են 50-ից ավելի կուսակցություններ: Այժմ երկրի ԿԸՀ-ն աշխատում է կորոնավիրուսի համատեքստում ընտրություններ անցկացնելու կանոնների վրա:

«Համաշխարհային համաճարակը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամը շարունակվում են, բայց մենք պետք է հասկանանք, որ Վրաստանի դեպքում զուգահեռ անցկացվելու են ընտրություններ: Մենք պետք է ընտրություններ անցկացնենք բարձր չափանիշների համաձայն, և դա կառավարության պատասխանատվությունն է»,- ասել է Գախարիան`ընդգծելով, որ համաճարակը չի խանգարի Վրաստանում անցկացվող ընտրություններին:

Մինչդեռ ընդդիմությունն արդեն մեղադրել է իշխանություններին համաճարակի և տնտեսական ճգնաժամի հետևանքով տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու մեջ՝ այն դիտարկելով որպես ընտրակաշառք:

Վրաստանում օրենքով արգելված է ընտրակաշառքը: Այս ամառ վրացական խորհրդարանն արգելեց պետական ​​ծրագրերի ցանկացած գովազդը պաշտոնական նախընտրական քարոզչության ընթացքում, որը կսկսվի ընտրություններից 60 օր առաջ:

Այս անգամ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են նոր` խառը համակարգի համաձայն. 120 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, իսկ 30-ը՝ մեծամասնական համակարգի համաձայն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ