Գլխավոր էջ Medmedia TV Թորոսյանի «թեթև ձեռքով» Մարալիկի ԲԿ-ում խառնաշփոթ է

Թորոսյանի «թեթև ձեռքով» Մարալիկի ԲԿ-ում խառնաշփոթ է

2488
0

Մարալիկի ծննդատան աշխատակիցներն  արդեն 7 ամիս է աշխատավարձ չեն ստացել։ Նրանք այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, այդպիսով արտահայտելով իրենց դժգոհությունները։ Ինչպես նրանք են նշում՝ Առողջապահության նախարարությունը ծննդատունը չլուծարեց, բայց ֆինանսավորվում էլ չտրամադրեց։

«Ամեն երեխայի ծնունդով պետությունը 140 հազար դրամ է տրամադրում տվյալ բուժհաստատությանը, իսկ այժմ մենք դրանից զրկված ենք ու ստացվում է՝ անվճար աշխատում ենք»-ասաց աշխատակիցներից մեկը։

Մարալիկի առողջության կենտորն ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը նշեց, թե ծննդատան աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել և հարցի լուծում չեն էլ տեսնում․

«Յուրաքանչյուր ծնունդից 145 հազար դրամ էր փոխանցվում պետական ֆինանսավորմամբ, իսկ այսօր մենք դրանից զրկված ենք։ Պետական ֆինանսավորումը չկա, այդ առիթով աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել։ Նախարարություն, մարզպետարան, դիմում ենք գրել, նույն պատասխանն է, չկա ֆինասավորում ու չեն կարող աշխատավարձ ստանալ։ Ամիսներ առաջ ծննդատան լուծարելու հարցն էր դրված, իբր չէինք համապատասխանում սահմանաված նորմերին։ Փորձեցինք բացերը լրացնել, բայց դա էլ օգուտ չտվեց։  Սակայն այստեղ հարակից 17 համայնքի սպասարկում ենք, ծնունդները շատ են, բայց սահմանված 150 ծնունդի փոխարեն 102-ն ենք ունեցել։ Աշխատակիցները մնացել են անելանելի վիճակում»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ 2019 թ-ին մերժվել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը։ Ինչպես աշխատակիցներն են նշում, իրենք ամեն բան արել են, որպեսզի վերացնեն բոլոր բացերը, բայց նախարարությունից պատասխան ստացան,թե կովիդով պայմանավորված չունեն հանձնախումբ ուսումնասիրության համար։

«Երբ պետպատվերը մերժվել է, հստակ իրավական ակտ չի եղել կառավարության կողմից։ Մարդիկ աշխատանքի մեջ են ու ֆինանսական աջակցություն չեն ստանում։ Այսպես եթե շարունակվի մենք կլուծարվենք»,-նշեց տնօրենի պաշտոնակատարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ