Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չեխիան չի մասնակցի ԱՀԿ-ի կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագրին

Չեխիան չի մասնակցի ԱՀԿ-ի կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագրին

1580
0

Չեխիան հրաժարվել է մասնակցել ԱՀԿ-ի COVAX կոչվող ծրագրին, որով նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակում և տարածում: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյթեքսը: Նրա խոսքերով՝ ԱՀԿ ծրագրի մասնակցության պայմանները Չեխիայի համար բարենպաստ չեն: Նա հայտնել է, որ այժմ Եվրահանձնաժողովը բանակցություններ է տանում պատվաստանյութ արտադրողների հետ: Շուտով Չեխիան պայմանագիր կկնքի անգլո-շվեդական դեղագործական ընկերության հետ: Ավելի վաղ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է հավասարապես բաշխվի երկրների միջև և, որ այս հարցում ազգայնականությունը անընդունելի է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ