Գլխավոր էջ Նորություններ Հերպեսի «քնած» վիրուսը կարելի է ոչնչացնել գեների խմբագրման օգնությամբ

Հերպեսի «քնած» վիրուսը կարելի է ոչնչացնել գեների խմբագրման օգնությամբ

429
0

Հերպեսի «քնած» վիրուսը կարելի է ոչնչացնել գեների խմբագրման օգնությամբ՝ Ֆրեդ Հաթչինսոնի ուռուցքաբանական հետազոտական կենտրոնի մասնագետները օգտագործել են գեների խմբագրման նոր մեթոդ՝ 1-ին տեսակի հերպեսի լատենտային վիրուսի (HSV-1) ոչնչացման համար, որը նաեւ հայտնի է որպես «բերանի հերպես»:

Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, կենդանիների մոդելների վրա ապացուցվել է, որ այս մեթոդը կիրառելիս լատենտային վիրուսի ցուցանիշները նվազել են առնվազն 90%-ով, ինչը տեսականորեն պետք է կանխի վարակի վերադարձը:

Հերպեսի վիրուսի ԴՆԹ-ն կտրելու համար գիտնականներն օգտագործել են 2 տեսակի գենետիկ մկրատ: Միայն մեկ զույգ մկրատի օգտագործման դեպքում վիրուսային ԴՆԹ-ն կարող է վերականգնվել վարակված բջիջում, սակայն 2 մկրատներ (2 հավաքածու մեգանուկլեազ-սպիտակուցներ, որոնք կտրում են գեները) համատեղելիս վիրուսը քայքայվել է:

Գիտնականների խոսքերով՝ նրանք օգտագործում են կրկնակի մեգանուկլեազա, որը թիրախավորում է վիրուսային ԴՆԹ-ի երկու հատվածները: Երբ կա երկու կտրվածք, վիրուսի ԴՆԹ-ն չափազանց վնասված է, որպեսզի այն հնարավոր լինի վերականգնել: Այդ դեպքում այն հեռացվում է բջջից: Սպիտակուցային մկրատները ներդրվում են անվնաս վիրուս ունեցող բջիջներում: Վիրուսային ԴՆԹ-ի 92% նվազման ցուցանիշ է հայտնաբերվել այն բջիջներում, որտեղ վիրուսը քնած է: Նվազումը պահպանվել է առնվազն մեկ ամիս բուժվելուց հետո: Սա բավարար է, որպեսզի վիրուսը չակտիվանա:

Գիտնականները նախատեսում են նման ռազմավարություն օգտագործել նաեւ սեռական հերպեսի բուժման համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ