Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ում այս ամսվա ընթացքում ամեն օր ավելի քան 1000 մահ է գրանցվել...

ԱՄՆ-ում այս ամսվա ընթացքում ամեն օր ավելի քան 1000 մահ է գրանցվել կորոնավիրուսից

835
0

Միացյալ Նահանգներում «Քովիդ-19»-ի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 170 000-ը, ի դեպ 18 օր առաջ երկրում արձանագրվել էր մահվան 150 000 դեպք:

Ինչպես փոխանցում է CNN-ը, երկրում կորոնավիրուսի տարածման և դրա աղետալի հետևանքների տեմպերն աճում են: Նախ 54 օրում վիրուսից մահացել էր մինչև 50 000 մարդ, ապա 34 օրում՝ 100 000, որը գրանցվել է մայիսի 27-ին: Ներկա պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5,5 մլն-ը:

Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կանխատեսումների՝ սեպտեմբերի 5-ի դրությամբ մահվան ցուցանիշը կարող է հասնել 189 000-ի:

Բացի այդ, նշվում է այս ամսվա ընթացքում ամեն օր ավելի քան 1000 մահ է գրանցվել կորոնավիրուսից: Հուլիսի 27-ից ի վեր միայն 5 օր է այդ տվալից ցածր ցուցանիշ գրանցվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ