Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ֆրանսիայում դիմակ կրելուն ոստիկանությունը կհետևի

Ֆրանսիայում դիմակ կրելուն ոստիկանությունը կհետևի

618
0

Ֆրանսիայի կառավարությունը հասարակական կարգի պահպանման ոստիկանական ստորաբաժանումներ է ուղարկում Մարսելի տարածաշրջան, որպեսզի օգնեն պարտադիր դիմակ կրելու պահանջների պահպանման ապահովման հարցում, հայտնում է AP-ը:

Կառավարության խոսնակ Գաբրիել Ատալը երկուշաբթի օրը հայտարարել է, որ 130 ոստիկաններ ուղեւորվում են Մարսելի շրջան:

Ֆրանսիայում բռնության առանձին դեպքեր են գրանցվել դիմակներ կրելուց հրաժարվող մարդկանց կողմից: Շաբաթ օրը Փարիզը պարտադիր է դարձրել փողոցում դիմակ կրելը, Ֆրանսիայի այլ քաղաքներում օգոստոսի 17-ից նման պահանջ է մտցվել:

Վերջին օրերին Ֆրանսիայում աճել են վարակման դեպքերը, իսկ կիրակի օրը գրանցվել է 3015 նոր դեպք, որը մայիսին կարանտինը հանելուց հետո ամենամեծ ցուցանիշն է։

Ֆրանսիայում վիրուսից մահացել է ավելի քան 30 400 մարդ, որը մահացության ամենաբարձր ցուցանիշներից է աշխարհում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ