Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Մի քանի կանոն սիրային հարաբերություններ սկսելու և պահպանելու համար

Մի քանի կանոն սիրային հարաբերություններ սկսելու և պահպանելու համար

2530
0

Հարաբերությունների գրագետ սկիզբը հետագա զարգացման հիմնաքարն է, ուստի շատ կարևոր է, հատկապես, սիրային հարաբերություններ սկսելիս լինել առավել ուշադիր: MedMedia.am-ի առաջարկով հոգեբան Ռաֆայել Պետրոսյանն առանձնացրել է մի քանի կետ առողջ հարաբերությունների սկզբի և պահպանման համար: «Առաջարկում եմ չորս կանոն սիրային հարաբերություններ սկսելու համար: Այսպիսով. մի՛ սկսեք նոր հարաբերություններ անմիջապես հին ավարտելուց հետո, ձեզ ժամանակ տվեք, ներե՛ք նախկին զուգընկերոջը, հստա՛կ որոշեք՝ ինչ եք ուզում հարաբերություններում, ինչ՝ ոչ և 6-12 ամիս ուսումնասիրեք ձեր նոր զուգընկերոջը»,-ասաց հոգեբանն ու հաջորդիվ ներկայացրեց հարաբերությունների համար չանհանգստանալու 7 պատճառ՝

  1. Ընդհանուր առմամբ դուք երջանիկ եք, ժամանակի մեծ մասը դուք ձեզ սիրելի եք զգում և սիրում եք,
  2. Ձեր վեճերը չեն ավարտում հարաբերությունների խզման սպառնալիքներով և լռության երկարատև դրվագներով,
  3. Դուք կարող եք կիսվել ձեր զուգընկերոջ հետ ձեր ցանկությունների, սխալների, տխրության, կասկածների մասին, նա միշտ չէ, որ կիսում է դրանք, սակայն հարգում է և աջակցում է ձեզ,
  4. Դուք լավ ժամանակ եք անցկացնում ինչպես միասին, այնպես էլ իրարից առանձին,
  5. Դուք չունեք այն զգացողությունը, թե «պայքարում եք» այդ հարաբերությունների համար,
  6. Դուք ունեք միասնական նպատակներ և պլաններ:

Միաժամանակ, Ռաֆայել Պետրոսյանը հարաբերություններում առանջնացրեց ևս 7 պատճառ անհանգստանալու համար՝

  1. Զուգընկերը ձեզ նվաստացնում է և ճնշում է ֆիզիկապես ու հոգեպես,
  2. Դուք ապրում եք «իմ երջանկությունը քո ձեռքերում է» սկզբունքով,
  3. Դուք չեք պատկերացնում ձեր կյանքը առանց երեխաների/ առանց ընդհանուր հանգստի/ առանց սեռական կյանքի/ և այլն, իսկ ձեր զուգընկերը չի կիսում ձեր տեսակետը,
  4. Հարաբերություններում դուք տալիս եք ավելի շատ, քան ստանում եք,
  5. Դուք ցանկանում եք բաժանվել, սակայն չեք անում դա ինչ-որ պատճառով /ընդհանուր երեխաներ, միայնակ մնալու վախ, հիպոտեք, մեղավորության զգացում, կախվածություն, խղճարահարություն զուգընկերոջ հանդեպ և այլն/,
  6. Զուգընկերը սպառնալիքի ուժով ստիպում է ձեզ մնալ իր կողքին
  7. Տարիներ շարունակ դու փորձում եք ապարդյուն փոխել ձեր զուգընկերոջը և չեք դադարում դա անել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ