Գլխավոր էջ Սոցիալական Տիկնիկայի թատրոնը վերսկսում է աշխատել՝ բացօթյա

Տիկնիկայի թատրոնը վերսկսում է աշխատել՝ բացօթյա

1015
0

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը բացօթյա ներկայացմամբ վերսկսում է աշխատանքը։ Այս մասին MedMedia.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

«Օգոստոսի 26-ին մեր թատրոնի՝ դեպի փողոց նայող պատշգամբից, կխաղանք «Երգում են տիկնիկները» երաժշտական ներկայացում, որը կարող են դիտել բոլոր ցանկացողները։ Որոշեցինք այս տարբերակով հայտարարել՝ սկսում ենք թատերաշրջանը»,-հայտնեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ հաջորդ ներկայացումները՝ կրկին բացօթյա պատշգամբից, կմեկնարկեն օգոստոսի 29-ից։

«Նախատեսում ենք ներկայացումներն իրականացնել փոքրաթիվ հանդիսականների համար՝ մոտ 30-40 հոգի։ Պահպանելու ենք անավտանգության բոլոր կանոնները՝ կլինեն դիմակներ, պարտադիր ախտահանում, ջերմաչափում»,-տեղեկացրեց թատրոնի տնօրենը։

Բաբայանը նշեց, որ արդեն իսկ զանգահարում են՝ փորձելով պարզել, թե ինչ ներկայացումներ են լինելու, ինչպես նաև ամրագրում են տոմսեր։ Թեպետ վստահ է՝ հանդիսականների մեծ հոսք չի լինի․«Փոքր քանակով կսկսենք, եթե լինի պահանջարկ՝ կավելացնենք ներկայացումների թիվ, այդպիսով՝ օրական  ունենալով ոչ թե մեկ, այլ՝ մի քանի ներկայացում»,-նշեց նա։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ